Իրանի կառավարության անդամները հարգել են Իսլամական հեղափոխության հիմնադրի հիշատակը
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը և կառավարության անդամներն այցելել են ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայր և վերահաստատել իրենց ուխտն իմամի իդեալների հետ։
Այս արարողությունը տեղի է ունենում ամեն տարի։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ կառավարության շաբաթվա կապակցությամբ իմամ Խոմեյնու դամբարան այցելած նախարարների ներկայությամբ ունեցած ելույթում, Մասուդ Փեզեշքյանն ասել է․ «Մենք հավատարիմ ենք ժողովրդի հետ կապած մեծ պայմանին»։
Անդրադառնալով իմամ Հոսեյնի Արբաինի երթին, ԻԻՀ 14-րդ կառավարության ղեկավարն ասել է․ «Իմամ Հուսեյնի ապստամբությունը բարձրացվեց իրավունքի վերականգնումը պահանջելու նպատակով։ Կորսված իրավունքը վերականգնելու համար իմամ Հոսեյնը հրամայում էր անել լավ քայլեր և զերծ մնալ չարիք գործելուց»։
Ամեն տարի օգոստոսի վերջին, հեղափոխության երկու մեծերի՝ նահատակներ Մոհամմադ Ալի Ռաջաիի (ԻԻՀ նախկին նախագահ) և հոջաթոլէսլամ վալմոսլեմին դոկտոր Մոհամմադ Ջավադ Բահոնարի (ԻԻՀ նախկին վարչապետ) հիշատակին, Իրանում նշվում է Կառավարության շաբաթը։