Արաղչի. Իրանը միանշանակ պատասխանելու է Իսրայելի ռեժիմին
Իր բրիտանացի գործընկերոջ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Իրանը չի հրաժարվի Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողությանը պատասխանելու իր իրավունքից»։
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցում Արաղչին անդրադարձել է երկրների միջև համագործակցության վերելքներն ու վայրէջքներին, նշելով․ «Իրանը չի ցանկանում, որպեսզի պատերազմն ու լարվածությունը տարածվեն տարածաշրջանում, սակայն չի հրաժարվի Թեհրանում Սիոնիստական ռեժիմի հանցավոր ու ահաբեկչական գործողությանը պատասխանելու իր բացարձակ իրավունքից»։
Հեռախոսազրույցում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցեր, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները և պատրաստակամությունհայտնել շարունակել բանակցությունները։
Դեյվիդ Լամին Արաղչիին շնորհավորել է Իրանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշելով, որ 14-րդ կառավարության աշխատանքի մեկնարկը երկու երկրների միջև դիվանագիտական խորհրդակցությունները մեծացնելու նոր հնարավորություն է։
Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Լամին կոչ է արել Իրանին ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։