Իրանական գյուղմթերքի արտահանումն աճել է 33 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i222100-Իրանական_գյուղմթերքի_արտահանումն_աճել_է_33_տոկոսով
 Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային տեսչությունը հայտարարել է վերջին 5 ամսում գյուղմթերքի արտահանման 33 տոկոս աճի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2024 14:27 Asia/Tehran
  • Իրանական գյուղմթերքի արտահանումն աճել է 33 տոկոսով

 Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային տեսչությունը հայտարարել է վերջին 5 ամսում գյուղմթերքի արտահանման 33 տոկոս աճի մասին։

Իրանի «ռադիոհեռուստատեսության» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը հաշվետվության մեջ հայտարարել է, որ այս տարվա 5 ամսում գյուղմթերքի արտահանումը հասել է մեկ միլիարդ 453 միլիոն դոլարի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, քաշային առումով աճել է 22%, իսկ արժեքային առումով՝  33 տոկոս։

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային տեսչության հաշվետվության համաձայն՝ այս տարվա 5 ամիսներին արտերկիր է արտահանվել 1 մլրդ 453 մլն դոլար արժողությամբ  2 մլն 657 հազար տոննա գյուղմթերք։

Այս հաշվետվության մեջ նշվում է այս տարվա 5 ամիսներին արտահանվող գյուղմթերքների մեջ արժեքային ամենաբարձր աճն ունեցել են հերթականությամբ ջերմոցային պղպեղը, նարինջը, պիստակը, խնձորը և հազարի տեսակները։

Ըստ այս հաշվետվության՝ այս տարվա 5 ամսում գյուղատնտեսական մթերքներից արտահանման արժեքային ամենամեծ թիվը կազմել են պիստակը` 352 մլն դոլար, լոլիկը` 177 մլն դոլար, խնձորը` 111 մլն դոլար, ձմերուկը` 108 մլն դոլար և կարտոֆիլը` 52 մլն դոլար: