Ցավակցություն Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբաինի կապակցությամբ
Իսլամական Իրանը սգում է աշխարհի շիաների երրորդ առաջնորդ՝ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյակի կապակցությամբ:
Հավատացյալները հավաքվել են Իրանի կրոնական վայրերում, ինչպես նաև Իրաքի Քարբալայում՝ սգալու իմամ Հոսեյնի և նրա ուղեկիցների նահատակության քառասնօրյակը:
Օգոստոսի 25-ին Քարբալայի անապատում աշխարհի շիաների երրորդ առաջնորդ՝ իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ ուղեկիցներ նահատակության քառասնօրյակն է:
Հոսեյնական Արբաինի սգո արարողություններին մասնակցելու նպատակով, ամեն տարի, ողջ աշխարհից, այդ թվում՝ Իրանից միլիոնավոր ուխտավորներ մեկնում են Իրաք:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունն Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին և մյուս ազատախոհներին: