Թեհրանում մեկնարկել է իմամ Հոսեյնի Արբաինի երթը
Այսօր առավոտյան, ժամը 5։30-ին, իմամ Հոսեյնի սգավորները մասնակցել են Արբաինի երթին, քայլելով անցնելով իմամ Հոսեյնի հրապարակից մինչև Հազրաթ Աբդուլ Ազիմ Հոսնիի սրբավայր տանող 13 կիլոմետրանոց ճանապարհը։ Այս ճանապարհը խորհրդանշում է Նաջաֆից Քարբալա ճանապարհը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ամեն տարի, այն հավատացյալները, որ չեն կարողացել մեկնել Քարբալա, մասնակցում են Թեհրանում անցկացվող Արբաինի երթին։
Բացի հիմնական երթուղուց, Արբաինի երթի համար նախատեսված են 6 երկրորդական երթուղիներ Վարամինից, Ղարչակից, Բաղերշահրից, Քահրիզակից, Շահիդ Ռաջայի մայրուղու հյուսիսից և հարավից, Սալման Ֆարսիից և Չահարդանգեհից:
Երթի ամբողջ ճանապարհին տեղակայված հատուկ վայրերում ավելի քան 2 հազար հոգի տարբեր ծառայություններ են մատուցում երթի մասնակիցներին։
Այսօր 110 մշակութային ու գեղարվեստական կենտրոններում կանցկացվեն թազիե կրոնական ներկայացումներ և հավաքական նամազ։ Հատուկ տաղավարներ են տրամադրվել երեխաների մայրերի ու նորածինների համար, իսկ 50 տաղավարներում ներկայացվելու է Պաղեստինի դիմադրությունն ու Սիոնիստական ռեժիմի հանցագործութունները։
Այսօր միլիոնավոր ուխտավորներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Իրանից, ժամանել են Իրաքի Քարբալա քաղաք՝ մասնակցելու իմամ Հոսեյնի Արբաինի արարողությանը:
Իմամ Հուսեյնը և նրա հավատարիմ ուղեկիցները նահատակվել են Քարբալայում՝ հիջրեթի 61 թվականի մուհարրամ ամսի 10-ին:
Քարբալայի իրադարձությունների ժամանակ, Մեքքայից Քարբալա ճանապարհին և մինչև իր նահատակությունը, իմամ Հոսեյնն ասում էր․ «Մեր շարժման նպատակն է բացահայտել Եզիդի հակաիսլամական կառավարությունը, ողջունել բարին ու արգելել չարը և կանգնել բռնաճնշումների ու բռնակալության դեմ։ Չկա այլ նպատակ, քան աջակցել Սուրբ Ղուրանին և կենդանի պահել Մուհամամդի մաքուր կրոնը՝ իսլամը»: