Իրանն ու Թուրքիան ընդգծել են երկկողմ հարաբերությունները խթանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i222112-Իրանն_ու_Թուրքիան_ընդգծել_են_երկկողմ_հարաբերությունները_խթանելու_անհրաժեշտությունը
Ստամբուլում կայացած բարեկամության և համագործակցության նիստի շրջանակներում Իրանի ու Թուրքիայի նախագահներն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Օգոստոս 25, 2024 06:38 Asia/Tehran
  • Իրանն ու Թուրքիան ընդգծել են երկկողմ  հարաբերությունները խթանելու անհրաժեշտությունը

Ստամբուլում կայացած բարեկամության և համագործակցության նիստի շրջանակներում Իրանի ու Թուրքիայի նախագահներն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ  Մասուդ Փեզեշքյանը Ստամբուլում կայացած բարեկամության և համագործակցության հանդիպմանն ուղղված ուղերձում ասել է․ «Մեր բազմաթիվ հարևանների մեջ Թուրքիայի հետ  սերտ հարաբերություններն առկա ընդհանրությունների, երկարամյա պատմության և բարձր կարողությունների շնորհիվ, մշտապես կայուն են եղել»։

Անդրադառնալով Արևմտյան Ասիայի իրավիճակին և Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ Սիոնիստական  ցեղասպան ռեժիմի հանցագործություններին, Փեզեշքյանն ասել է․ «Խռովարարները փորձում են պատերազմ և անկայունություն տարածել  տարածաշրջանում։ Եվ նման իրավիճակում Իրանի ու Թուրքիայի կառավարությունների համագործակցությունն ու մտերմությունն ավելի քան երբևէ կարևորվում է»։

Նշելով, որ ամենաբարձր մակարդակով համագործակցությունը  հուսադրող է, Փեզեշքյանը հավելել է․ «Այսօր գործարարներն ու ձեռներեցները նման են զինվորների, ովքեր պայքարում են տարածաշրջանի անկախության համար և ամրապնդում  մեր երկրների բարեկամությունը»։

Նիստին ուղղված ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես ընդգծել է երկու երկրների համագործակցության ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը։

Իրանի և Թուրքիայի հարաբերությունների պատմությունն ունի ավելի քան 400 տարվա պատմություն։ Երկու երկրների հարաբերությունները ներառում են քաղաքական, մշակութային, պատմական և կրոնական ոլորտները։ Իրան-Թուրքիա սահմանը կազմում է ավելի քան 500 կիլոմետր։

Անցած մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան և Իրանը փորձել են խուսափել հարաբերություններում լարվածությունից և առաջնահերթությունը տվել են տնտեսական, առևտրային, մշակութային, գիտական և զբոսաշրջային հարաբերությունների ընդլայնմանը: