Իրանի պարալիմպիկ հավաքականի մարզիկները ժամանել են Փարիզ
https://parstoday.ir/hy/news/iran-i222130-Իրանի_պարալիմպիկ_հավաքականի_մարզիկները_ժամանել_են_Փարիզ
Իրանի պարալիմպիկ հավաքականի մարզիկները ժամանել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու 17-րդ ամառային պարալիմպիկ խաղերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2024 12:35 Asia/Tehran
  • Իրանի պարալիմպիկ հավաքականի մարզիկները ժամանել են Փարիզ

Իրանի պարալիմպիկ հավաքականի մարզիկները ժամանել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու 17-րդ ամառային պարալիմպիկ խաղերին։

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ 65 իրանցի պարալիմպիկ  մարզիկներ կմրցեն նստած վոլեյբոլ, թեքվոնդո, աթլետիկա, հրաձգություն, նետաձգություն, առագաստանավ, գոլբոլ, լող, ձյուդո և ծանրամարտ մարզաձևերում։

Իրանի պարալիմպիկ հավաքականի մարզիկների մոտ մեկ երրորդը կանայք և աղջիկներ են: 51 տարեկան Մոհամմադռեզա Միրշաֆիին հրաձգություն մարզաձևում և 15 տարեկան Զահրա Ռահիմին թեքվոնդո մարզաձևում խաղերի այս շրջանում իրանական պատվիրակության ամենատարեց և ամենաերիտասարդ անդամներն են։

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը կանցկացվեն 17-րդ ամառային պարալիմպիկ խաղերը, որին կմասնակցեն 188 երկրների 4400 մարզիկներ՝ 22 մարզաձևերում։