Իրանի կարատեի պատանեկան և երիտասարդական հավաքականն Ասիայի փոխչեմպիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i222132-Իրանի_կարատեի_պատանեկան_և_երիտասարդական_հավաքականն_Ասիայի_փոխչեմպիոն
Իրանի կարատեի հավաքականը պատանեկան և երիտասարդական երկու տարիքային խմբերում նվաճելով 4 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և դարձել Ասիայի փոխչեմպիոն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2024 13:04 Asia/Tehran
  • Իրանի կարատեի պատանեկան և երիտասարդական հավաքականն Ասիայի փոխչեմպիոն

Իրանի կարատեի հավաքականը պատանեկան և երիտասարդական երկու տարիքային խմբերում նվաճելով 4 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և դարձել Ասիայի փոխչեմպիոն։

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝  ուրբաթ օրը, Ֆիլիպինների Մանիլայում մեկնարկած կարատեի Ասիայի առաջնության 22-րդ շրջանը, որին մասնակցում էին 30 երկրների 554 կարատեիստներ, ավարտվեց շաբաթ երեկոյան։ Չեմպիոն դարձավ Ճապոնիան, իսկ Իրանի ազգային հավաքականը  պատանեկան և երիտասարդական երկու տարիքային խմբերում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։

Փարմիս Ալիփուրը, Սաղար Ջանդաղին, Ամիր Ալի Թեյմուրին և Մահլա Սեդաղաթը նվաճել են չորս ոսկե մեդալներ, Էլինա Սաֆաջուն, Աբոլֆազլ Համդամ Ջուն և Վահաբ Շահմիրը նվաճել են երեք արծաթե մեդալներ, երիտասարդների թիմային կատան (Արմին Ջավանի, Ամիրռեզա Մուսուլմանը և Սինա Նուրին), Ղազալ Ֆաթհին, Մարիամ Գորզինը, Մոհամմադ Աբդուլահին, Աբոլֆազլ Սադեղին նվաճել են 5 բրոնզե մեդալներ։