Իրանը քննադատել է Գազայի պատերազմի վերաբերյալ Բրիտանիայի երկակի դիրքորոշումները
Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը քննադատել է Բրիտանիայի կառավարության երկակի դիրքորոշումները Արևմտյան Ասիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և հավելել.- Լոնդոնն աջակցում է Գազայի պատերազմում հրադադարի հաստատմանը, սակայն միաժամանակ անտեսում է իրավազրկված պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի դաժան ոճրագործությունները և նահատակների թվի աճը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն այսօր (երկուշաբթի) հաղորդագրություն է հրապարակել X սոցիալական ցանցում և գրել.- Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմիի հայտարարությունները տարածաշրջանի (Արևմտյան Ասիա) մասին կարելի է մեկնաբանել այնպես, որ Սիոնիստական ռեժիմը վայելում է Լոնդոնի լիակատար աջակցությունը Պաղեստինում իր գործողությունների հանդեպ, և մյուս երկրները պետք է ձեռնպահ մնան այդ հանցագործություններին արձագանքելուց՝ լարվածության սրումը կանխելու համար։
Անդրադառնալով Գազայում հրադադարի հաստատմանը Բրիտանիայի ենթադրյալ աջակցությանը, Լոնդոնում Իրանի դեսպանությունն այս հաղորդագրության մեջ նշել է.-Բայց կարծես թե շատ մտահոգված չեն հազարավոր կանանց և երեխաների մասին, որոնք կարող են սպանվել նախքան հրադադարի հաստատվելը:
Մի քանի ժամ առաջ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի հետ հեռախոսազրույցում, ընդգծել է «Լոնդոնի աջակցությունն Իսրայելի անվտանգությանը, զսպվածության կարևորությունը, Գազայի հատվածում անհապաղ զինադադարի անհրաժեշտությունը և բոլոր պատանդների (պաղեստինցի գերիների) ազատ արձակումը»: Առանց անդրադառնալու Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի դաժան հանցագործություններին և Գազայի պատերազմում նահատակների մեծ թվին, Դեյվիդ Լեմմին պնդեց, որ ամեն գնով Արևմտյան Ասիայում պետք է խուսափել լարվածության հետագա սրացումից։