Իրանի պատանի ըմբիշները աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Օգոստոս 27, 2024 08:19 Asia/Tehran
Parstoday- Իրանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը պատանիների աշխարհի առաջնությունում նվաճելով 6 գունեղ մեդալներ, դարձել է փոխչեմպիոն։
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ Parstoday-ի փոխանցմամբ՝ Իրանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը 132 միավորով դարձել է աշխարհի փոխչեմպիոն։
Իրանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների թիմում ոսկե մեդալներ են նվաճել 71 կգ քաշային «Աբոլֆազլ Շամսիփուրը» և 80 կգ քաշային «Ռեզա Աֆշարը», 45 կգ քաշային «Ամիր Աբբաս Ռամեզանին» և 48 կգ քաշային «Ամիր Աբբաս Ալիզադեն» նվաճել են արծաթե մեդալներ, 92 կգ քաշային «Ամիր Ռեզա Ալիփուրը» և 110 կգ քաշային «Աբուլֆազլ Մոհամմադնեժադը» նվաճել են բրոնզե մեդալներ։