ԻԻՀ գերագույն առաջնորդ. Արտադրությունը տնտեսական խնդիրների լուծման բանալին է
ԻԻՀ նախագահի և 14-րդ կառավարության անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադարձել է կարևոր կետերի, այդ թվում են հրատապ առաջնահերթությունների հարգմումը, ինչպիսիք են գնաճը և թանկացումը, կիբերտարածությունում օրենքի գերակայության անհրաժեշտությունը և որպես տնտեսական խնդիրների լուծման բանալի՝ արտադրության նկատմամբ ուշադրություն ցուցաբերելը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, բարձր գնահատելով Հոսեյնական Արբաինիի առիթով ժողովրդի փառահեղ երթը և շնորհավորելով կառավարության շաբաթվա կապակցությամբ, ժողովրդին ծառայելու հնարավորությունը և երկրի առաջընթացի ուղղությամբ ջանադրությունը Աստծո մեծ օրհնությունը համարելով ասել է․- «Գնահատե՛ք և արժևորե՛ք Աստծո բարիքն ու ժողովրդին և իմացեք, որ ծառայության 4 տարիներն կանցնեն կայծակնային արագությամբ , իհարկե, այս ընթացքում ևս կարելի է մեծ գործեր անել»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշելով որ Իրանի ժողովուրդն ունակ է հանճարներ ստեղծել և ակնարկելով այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են Խաջե Նասիրեդդին Թուսին, Ավիցեննան, Մոլլա Սադրան և Զաքարիա Ռազին, ասել է․ - «Այս բոլորը վկայում են Իրանի ժողովրդի ինտելեկտուալ թռիչքի անսահման կարողության մասին, և հիմա էլ հնարավոր է երկրի տաղանդավոր երիտասարդների շրջանում հանճարներ դաստիարակել»։
Մեծարգո առաջնորդն Իրանի քաղաքական կարողությունները, ռազմավարական խորությունը և տարածաշրջանային հզորությունը Իսլամական Հանրապետության հնարավորթություններից համարելով հավելել է․- «Վերջին 45 տարիների դրական և բացասական փորձերը ամենաարժեքավոր կետերից են, որոնք պետք է հաշվի առնել»։
Այաթոլլահ Խամենեին ուշադրության է առել առաջնահերթությունների հարգումը՝ հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսներն ու հնարավորությունները և առջևում առկա բազմաթիվ խնդիրները և հավելել է.-«Որոշ առաջնահերթություններ կապված են հրատապ խնդիրների հետ, ինչպիսիք են գնաճը և թանկացումների հարցը, որոնք պետք է պատշաճ կերպով լուծվեն, բայց որոշ առաջնահերթություններ կապված են ենթակառուցվածքային հարցերի հետ, որոնք եթե այսօր անուշադրության մատնվեն ,10 տարի հետո այդ աշխատանքն անխուսափելիորեն պետք է սկսել»։
Միջուկային էներգիան համարելով երկրի ապագայի ենթակառուցվածքային և էական առաջնահերթություններից մեկը և մերժելով դրա առավելությունների մասին որոշ կասկածելի հայտարարությունները, այաթոլլահ Խամենեին ասել է,- «Երկիրը չի կարող իրեն զրկել աշխարհի գիտական, տեխնիկական և առաջադեմ խնդրից և հետ մնալով այս ճանապարհից, տարիներ անց սկսի քայլեր անել այդ ուղղությամբ»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նկատի ունենալով երկրի հաղորդակցության կարևոր հնարավորությունները,Իրանի կարևոր առաջնահերթություններից է համարել հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ճանապարհների աշխատանքներն ավարտելու կառավարության ծրագրերը և հավելել.-«Պարենային անվտանգության հարցը, ցորենի ինքնաբավությունը, գյուղատնտեսության մեջ ոռոգման նոր մեթոդները, նավթի վերին հատվածների զարգացումը և օբյեկտների հնարավորինս օգտագործումը, նավթի և գազի արդյունահանման նոր մեթոդների կիրառումը ,ինչու չէ նաև բազմազան ապրանքների արտադրությունը ստորին հատվածներում համարվում են երկրի մյուս կարևոր առաջնահերթություններից»:
Մեծարգո առաջնորդը երկրի տնտեսական բանալին համարելով արտադրությունն ու առաջարկի ավելացումը, ասել է,-«Արտադրության ուժեղացմամբ և այս հարցին լուրջ մոտեցում ցուցաբերելով կլուծվեն գնաճի, զբաղվածության, ազգային արժույթի արժեքի հետ կապված խնդիրները»։
Այաթոլլահ Խամենեին նշելով, թե կաբինետի վերաբերյալ հանրապետության նախագահը ինչպես է խորհրդակցել իր հետ , ասել է,-«Ես մի քանիսի,որ ճանաչում էի և կամ նրանց արժանավորության մասին հավաստի աղբյուրներից վստահություն էի ձեռք բերել, հաստատեցի և ոմանց անուններն էլ ընդգծեցի, սակայն շատերի չէի ճանաչում և նրանց մասին ասացի կարծիք չունեմ , իսկ նախագահը կարողացավ խորհրդարանի պատգամավորներին համոզել և բոլորի համար վստահության քվե ստանալ»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.-«Այսօր բոլոր հարգարժան նախարարները, որոնց վստահել է նախագահը և խորհրդարանը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ են, և բոլորի պարտքն է աջակցել և օգնել նրանց հաջողության հասնելու համար»: