Թեհրանում Ավստրիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ / Լիբանանի «Հեզբոլլահը» հակաօպուպացիոն շարժում է
Pars Today-ի հաղորդմամբ՝ Վիեննայում Իրանի դեպանին ԱԳՆ կանչվելուց հետո, ԻԻՀ ԱԳՆ է կանչվել Թեհրանում Ավստրիայի դեսպանը։
Դեսպան Վոլֆ Դիտրիխ Հեյմին նախարարությունում ասվել է, որ Լիբանանի «Հեզբոլլահը» հակաօպուպացիոն շարժում է, որն ակտիվ ներկայություն ունի երկրի քաղաքական կյանքում և նբերկա է կառավարությունում ու խորհրդարանում։
ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրենը, խստորեն բողոքելով Ավստրիայի ԱԳՆ քայլի դեմ, նշել է․ «Այս կասկածելի գործողությունը հակասում է տարածաշրջանի իրողություններին և երկու երկրների հարաբերություններին»։
Վիեննայում ԻԻՀ դեսպան Աբբաս Բաղերփուրն այդ երկրի ԱԳՆ է կանչվել X-ի իր օգտահաշվում լիբանանյան «Հեզբոլլահի» դրոշը հրապարակելու պատրվակով։
Ավստրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ երկրում արգելված է «Հեզբոլլահի» հետ կապված որևէ խորհրդանիշի օգտագործում։
Բանալի բառեր՝ Իրան և Ավստրիա, Լիբանանի «Հեզբոլլահ», Իրանի ԱԳՆ, հակաօկուպացիոն շարժում, Իրան և Լիբանան