Թեհրանում Ավստրիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ / Լիբանանի «Հեզբոլլահը» հակաօպուպացիոն շարժում է 
https://parstoday.ir/hy/news/iran-i222232-Թեհրանում_Ավստրիայի_դեսպանը_կանչվել_է_ԱԳՆ_Լիբանանի_Հեզբոլլահը_հակաօպուպացիոն_շարժում_է
Pars Today-ի հաղորդմամբ՝  Վիեննայում Իրանի դեպանին ԱԳՆ կանչվելուց հետո, ԻԻՀ ԱԳՆ է կանչվել Թեհրանում Ավստրիայի դեսպանը։ 
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Օգոստոս 28, 2024 12:15 Asia/Tehran
  • Թեհրանում Ավստրիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ / Լիբանանի «Հեզբոլլահը» հակաօպուպացիոն շարժում է 

Pars Today-ի հաղորդմամբ՝  Վիեննայում Իրանի դեպանին ԱԳՆ կանչվելուց հետո, ԻԻՀ ԱԳՆ է կանչվել Թեհրանում Ավստրիայի դեսպանը։ 


Դեսպան  Վոլֆ Դիտրիխ Հեյմին նախարարությունում ասվել է, որ Լիբանանի «Հեզբոլլահը» հակաօպուպացիոն շարժում է, որն ակտիվ ներկայություն ունի երկրի քաղաքական կյանքում և նբերկա է կառավարությունում ու խորհրդարանում։
ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրենը, խստորեն բողոքելով Ավստրիայի ԱԳՆ քայլի դեմ, նշել է․ «Այս կասկածելի գործողությունը հակասում է տարածաշրջանի իրողություններին և երկու երկրների հարաբերություններին»։
Վիեննայում ԻԻՀ դեսպան Աբբաս Բաղերփուրն այդ երկրի ԱԳՆ է կանչվել X-ի իր օգտահաշվում լիբանանյան  «Հեզբոլլահի» դրոշը հրապարակելու պատրվակով։
Ավստրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ երկրում արգելված է  «Հեզբոլլահի» հետ կապված որևէ խորհրդանիշի օգտագործում։

Բանալի բառեր՝ Իրան և Ավստրիա, Լիբանանի «Հեզբոլլահ», Իրանի ԱԳՆ, հակաօկուպացիոն շարժում, Իրան և Լիբանան