Իրանցի ուսանողները 8 մեդալ են նվաճել գյուտերի համաշխարհային մրցույթում
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում անցկացված գյուտերի համաշխարհային մրցույթում իրանցի ուսանողները նվաճել են 8 մեդալ։
Մրցույթն անցկացվել է 34 երկրներից ավելի քան հազար ուսանողի մասնակցությամբ, 12 առարկաների շուրջ։ Այն հյուրընկալել է Վիրջինիայի համալսարանը։
Իրանի պատվիրակության ղեկլավար Մեհդի Ռաշիդի Ջահանն ասել է «Աշխարհի խոշոր գիտական և հետազոտական կազմակերպությունների, ինչպես նաև Google և Microsoft ընկերությունների աջակցությամբ անցկացված մրցույթում իրանցի ուսանողները նվաճել են 2 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ»։
Նա նշել է․ «Իրանցի ուսանողները մեդալներ են նվաճել էլեկտրոնիկայի, նյութագիտության, ռոբոտաշինության, կենսատեխնոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և մեխատրոնիկայի ոլորտներում»։
Բանալի բառեր. Համաշխարհային գիտության և գյուտերի ամերիկյան մրցույթ, իրանցի ուսանողների հաջողություններ, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հետևանքները, Իրանի առաջընթացը