Իրանը հյուընկալում է Ռոյան 25-րդ միջազգային կոնգրեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i222268-Իրանը_հյուընկալում_է_Ռոյան_25_րդ_միջազգային_կոնգրեսը
33 արտասահմանցի պրոֆեսորների և 120 իրանցի հետազոտողների մասնակցությամբ, Թեհրանում իր աշխատանքն է սկսել Ռոյան 25-րդ միջազգային կոնգրեսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2024 07:35 Asia/Tehran
  • Իրանը հյուընկալում է Ռոյան 25-րդ միջազգային կոնգրեսը

33 արտասահմանցի պրոֆեսորների և 120 իրանցի հետազոտողների մասնակցությամբ, Թեհրանում իր աշխատանքն է սկսել Ռոյան 25-րդ միջազգային կոնգրեսը։

Կոնգրեսի քարտուղար  Ռուհոլլահ Ֆաթհին, Iran Press-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում, ասել է․ «Կոնգրեսը ներառում է  երեք գիտական ծրագիր, որոնք ներկայացնում են  վերարտադրողական գիտությունների, ցողունային բջիջների և կենսատեխնոլոգիայի վերջին ձեռքբերումները։ Կոնգրեսին ներկա դասախոսներն ուսանողների ու հետազոտողների հետ կիսվում են ժամանակակից գիտական տեղեկատվությամբ»:

Նրա խոսքով․ «Ռոյան Կոնգրեսի քարտուղարություն ներկայացված 420 նախագծերից ընտրվել են յոթը։ Այս տարի  շնորհվել է դոկտոր Քազեմի Աշտիանիի անվան վեցերորդ մրցանակը։ Մրցանակը ստացել են գերմանացի և ավստրիացի երկու գիտնականներ»։

Նա նշել է, որ կոնգրեսի շրջանակներում «Ռոյան» գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցել են 75  գիտական և գիտահեն կենտրոններ, ինչը կարևոր ձեռքբերում է համարվում սիներգիայի ոլորտում։

Այս օրերին Թեհրանում միաժամանակ ընթանում են նաև Վերարտադրության 25-րդ միջազգային կոնգրեսը, Ցողունային բջիջների 20-րդ միջազգային կոնգրեսը և Բուժքույրության ու  մանկաբարձության 19-րդ սեմինարը։