Ահաբեկչության դեմ պայքարի օրվա կապակցությամբ/ Իրանն ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր է
https://parstoday.ir/hy/news/iran-i222288-Ահաբեկչության_դեմ_պայքարի_օրվա_կապակցությամբ_Իրանն_ահաբեկչության_դեմ_պայքարի_դրոշակակիր_է
Օգոստոսի 29-ին Իրանում նշվում էԱհաբեկչության դեմ պայքարի ազգային օրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2024 13:47 Asia/Tehran
  • Ահաբեկչության դեմ պայքարի օրվա կապակցությամբ/ Իրանն ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր է

Օգոստոսի 29-ին Իրանում նշվում էԱհաբեկչության դեմ պայքարի ազգային օրը։

1981թ այս օրը ԻԻՀ վարչապետի գրասենյակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նահատակվեցին նախագահ Ալի Ռաջային, վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարը   և  կառավարության մի խումբ անդամները։

Ահաբեկչությունն իրականացրել էր «Մոնաֆեղին»  ահաբեկչական խմբավորումը։

Իրանի իսլամական հեղափոխությոան հաղթանակից անցել է 45 տարի։ Այս տարիների ընթացքում Իսլամական Հանրապետությունը բախվել է բազմաթիվբ սպառնալիքների ու դավադրությունների, ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Սակայն, անկասկած, ամենակարևոր սպառնալիքներից մեկը ահաբեկչությունն էր։

Այդ ժամանակահատվածում ահաբեկչական խմբավորումները շարունակել են գործել Իրանի ազգային անվտանգության դեմ և սպանել մեծ թվով իրանցիների, այդ թվում՝ գիտնականների, սովորական քաղաքացիների ու ռազմական պաշտոնյաների:

Նշված ժամանակահատվածում, «Մոնաֆեղին» և այլ ահաբեկչական խմբերի իրականացրած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է Իրանի 17 հազար քաղաքացի։ Իսկ արևմտյան երկրների աջակցությունն այդ խմբավոումներին ավելի մեծ ուժ է տվել Իրանի անվտանգության դեմ գործելու համար:

ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան ամենաշատ աջակցությունն են ցուցաբերել «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորմանը։ Այս խմբավորման անդամները հայտնվել են Փարիզում և ցույց կազմակերպել այս երկրում։ Իսկ որոշ ամերիկացի պաշտոնյաներ բացահայտորեն մասնակցում   են խմբավորման հանդիպումներին։

Թեև վերոնշյալ երկրները պաշտոնապես հրաժարվել են իրենց տարածքում տեղայակվելու թույլտվության տալ խմբվորմանը, մյուս կողմից ամեն կերպ աջակցել են խմբավորման կազմակերպած ահաբեկչական գործողություններին։

Սակայն Արևմտյան երկրների բոլոր գորոծղություններով հանդերձ, Իրանը եղել և շարունակում է մնալ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրը։ Բացի ահաբեկչության դեմ պայքարում իր հարևաններին աջակցելուց, Իրանը  համագործակցում է նաև այդ ոլորտի  միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ։

Վերջին 13 տարում Իրանն ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրն է, հատկապես Իրաքում ու Սիրիայում ԻԼՊԻ-ի դեմ պայքարում։ Վերոնշյալ երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարում և իրենց տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում Իրանի ցուցաբերած աջակցության մասին։

Ու չնայած Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կարևոր դերին, ԱՄՆ կառավարությունն Իրաքում սպանեց  ահաբեկչության դեմ պայքարի հերոս, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիին։

ԱՄՆ-ն խոսում է ահաբեկչության դեմ պայքարի քաղաքականություն վարելու մասին, սակայն ահաբեկչությունը գործանակում դարձել է այս երկրի արտաքին քաղաքականության գործիքը և որևէ կապ չունի ահաբեկչության դեմ Իրանի վարած պայքարի հետ։

Բացի այդ, ԱՄՆ-ը լիովին աջակցում է Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությանը։

Եվ այս ամենով հանդերձ, ԱՄՆ-ը, եվրոպական որոշ երկրներ, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմն ահաբեկչության դեմ պայքարի ճանապարհին բազմաթիվ նահատակներ տված Իրանին մեղադրում են ահաբեկչությանը սատարելու մեջ։