Իրանը ողջունել է հրադադարի մասին պաղեստինցիների կողմից ընդունված համաձայնագիրը
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Բուլղարիայի արտգործնախարար Իվան Կոնդոֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «Իրանն աջակցում է Պաղեստինի և ՀԱՄԱՍ-ի կողմից ընդունված ցանկացած համաձայնության՝ հրադադարի հասնելու և Գազային մարդասիրական օգնություն տրամադրելու համար»։
Արաղչին շնորհավորել է նաև Իվան Կոնդովին Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հայտնել է Թեհրանի ցանկությունը՝ շարունակելու քաղաքական երկխոսությունները և ընդլայնելու համագործակցությունն այս երկրի հետ, հատկապես տնտեսական ոլորտում։
Այս հեռախոսազրույցում Բուլղարիայի արտգործնախարարը հայտարարել է Բուլղարիայի պատրաստակամության մասին՝ առաջ մղելու երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և էլ ավելի ընդլայնելու Իրանի հետ հարաբերությունները։
Այս հեռախոսազրույցում Իրանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները խորհրդակցել և մտքեր են փոխանակել հյուպատոսական որոշ հարցերի վերաբերյալ։