Քանանի. իսլամական աշխարհում Իսրայելի ռեժիմի ստեղծման գործում Բրիտանիայի դերը մոռացված չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i222494-Քանանի._իսլամական_աշխարհում_Իսրայելի_ռեժիմի_ստեղծման_գործում_Բրիտանիայի_դերը_մոռացված_չէ
Հիշատակելով Ռայիսալի Դելվարիի նահատակության տարելիցը՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդները չեն մոռանա, թե ինչպես բրիտանացի պետական ​​այրերը սկսեցին ստեղծել Իսրայելի ապարտեիդ ռեժիմը իսլամական աշխարհի սրտում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2024 14:57 Asia/Tehran
  • Քանանի. իսլամական աշխարհում Իսրայելի ռեժիմի ստեղծման գործում Բրիտանիայի դերը մոռացված չէ

Հիշատակելով Ռայիսալի Դելվարիի նահատակության տարելիցը՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդները չեն մոռանա, թե ինչպես բրիտանացի պետական ​​այրերը սկսեցին ստեղծել Իսրայելի ապարտեիդ ռեժիմը իսլամական աշխարհի սրտում»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին վիրտուալ տարածքի իր անձնական էջում անդրադառնալով գաղութատիրության դեմ պայքարի հերոս նահատակ Ռայիսալի Դելվարիի հիշատակի և Բրիտանական գաղութատիրության դեմ պայքարի ազգային օրվան գրել է. «Մեծ և պատմություն կերտող Իրանի ժողովուրդը հարուստ և հպարտ պատմություն ունի գաղութատերերի, այդ թվում՝ բրիտանական գաղութատիրության դեմ պայքարելու և իր քաղաքական անկախությունը ձեռք բերելու համար»:

Քանանին հավելել է. «Պատմական գերիշխանությունը և այդ մոտեցումը շարունակելու փորձը, պառակտում ստեղծելը և տարածաշրջանային կարևոր հարցերում, այդ թվում՝ Պաղեստինի հարցում, մարտահրավերներն ու ճգնաժամն արմատավորելը բրիտանիայի գաղութատիրական քաղաքականության գլխավոր նպատակներից է Արևմտյան Ասիայում»:

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է. «Տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդները չեն մոռանա, թե ինչպես բրիտանացի պետական ​​այրերը սկսեցին ստեղծել Իսրայելի ապարտեիդ ռեժիմը իսլամական աշխարհի սրտում և այսօր նրանք, աջակցելով Սիոնիստական ​​ռեժիմին, մեղսակից են Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում ապրող պաղեստինցիների ցեղասպանությանը, զանգվածային սպանություններին, տառապանքներին ու տեղահանմանը»:

Ռայիսալի Դելվարին (1882-1915) ազատատենչ անձնավորություն էր: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա Իրանի հարավում գտվող Թանգեստանում և Բուշեհրում, եղել է Բրիտանիայի գաղութարար ուժերի դեմ ապստամբության առաջնորդը։

Թանգեսթանի բնակիչները Ռայիսալի Դելվարիի ղեկավարությամբ, բրիտանացիների դեմ իրականացրած հարձակումներում ծանր հարվածներ են հասցրել նրանց: Այդ հարձակումներից մեկի ժամանակ, Ռայիսալի Դելվարին սպանել է բրիտանացի երկու բարձրաստիճան սպաների և 11 հնդիկ զինվորականների:

Այս հաղթանակն ավելի շատ քաղաքական էր, քան ռազմական: Որովհետև դա նվազեցրեց մարդկանց վախը Անգլիայի նկատմամբ և պատճառ դարձավ, որ այս ագրեսոր թշնամու վեհությունը կոտրվի նրանց մտքում։ Ռայիսալի Դելվարին նահատակվել է 33 տարեկանում, 1915 թվականի ամռանը, Բուշեհրում բրիտանացի ոտնձգիչ ուժերի հետ բախման ժամանակ:

Բրիտանիայի գաղութարարության դեմ Իրանի հարավային շրջանների Դիմադրության շարժման մեծ զորավար Ռայիսալի Դելվարիին, պետք է համարել դիմադրության և գաղութարարության դեմ պայքարի խորհրդանիշը: