Քանանի. Սիոնիզմի ոսկորների ջարդվելու ձայնն ավելի է բարձրացել
https://parstoday.ir/hy/news/iran-i222564-Քանանի._Սիոնիզմի_ոսկորների_ջարդվելու_ձայնն_ավելի_է_բարձրացել
Սահաբ- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի գոյատևումը փակուղի է մտել, և, իհարկե, Նեթանյահուի նման պատերազմական հանցագործն իր ներկայությամբ արագացնում է այս ռեժիմի ներքին և միջազգային անկումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2024 13:39 Asia/Tehran
  • Քանանի. Սիոնիզմի ոսկորների ջարդվելու ձայնն ավելի է բարձրացել

Սահաբ- Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի գոյատևումը փակուղի է մտել, և, իհարկե, Նեթանյահուի նման պատերազմական հանցագործն իր ներկայությամբ արագացնում է այս ռեժիմի ներքին և միջազգային անկումը։

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Նասեր Քանանին X սոցիալական ցանցի իր էջում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակության և Բենիամին Նեթանյահուի գլխավորած այս ռեժիմի ներկայիս իրավիճակի մասին գրել է. «Գազայի հատվածի դեմ խելահեղ ու համակողմանի պատերազմից 11 ամիս անց ավելի քան 41000 պաղեստինցի քաղաքացիների դաժան սպանությունը, սիոնիստ առաջնորդների միջև տարաձայնությունները, քաղաքական, ռազմական և անվտանգության պաշտոնյաների հրաժարականները, հասարակական բողոքներն ու գործադուլները Սիոնիստական ​​ռեժիմի կառուցվածքում տարածվել և աննախադեպ արագություն են ստացել»։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Սիոնիստական ​​ռեժիմի հասարակության մեջ և կառուցվածում աճող ճեղքվածքն այժմ տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առաջ, քանի որ որոշ սիոնիստ առաջնորդներ և փորձագետներ բացահայտորեն խոսում են Իսրայելի փլուզման միտման ու վտանգի մասին»։

Քանանին գրել է. «Թել Ավիվում իշխող ահաբեկչական խմբավորումը» այս ռեժիմի գոյատևումը պահպանելու և շարունակելու համար  որոշումներ կայացնելու հարցում գտնվում է ռազմավարական փակուղում, և, իհարկե, եթե ռազմական հանցագործ Նեթանյահուն յուրաքանչյուր օր ավելի երկար մնա իշխանության, ապա էլ ավելի կարագանա ռեժիմի ներքին և միջազգային անկումը»։

Այս գրառման վերջում ասվում է. «Սիոնիզմի ոսկորների ջարդվելու ձայնն ավելի է բարձրացել, և նրան աջակցելը պաղեստինցիների դեմ հանցագործությունը շարունակելու համար, բացի իրավական և միջազգային պատասխանատվությունից, խաղադրույք է պարտվող ու անճար ձիու վրա»։