ԻԻՀ նախագահը շնորհավորել է հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներին և Սաիդ Աֆրուզին
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը առանձին ուղերձներով շնորհավորել է Իրանի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներին՝ չեմպիոնի կոչման արժանանալու և Սաիդ Աֆրուզին՝ պարալիմպիկ նիզակի նետման ռեկորդը գերազանցելու և ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մասուդ Փեզեշքյանն «X» -ի իր միկրոբլոգում գրել է.«Սիրելի Սաիդ Աֆրուզ,շնորհավորում եմ քեզ, և՛ Իրանի ողջ ժողովրդին ոսկե մեդալ նվաճելու և պարալիմպիկ խաղերում նիզակի նետման ռեկորդը գերազանցելու կապակցությամբ։ Այս հաջողությունները հույսն ու ուրախությունը վառ են պահում սրտերում: Շնորհակալ եմ Ձեզ՝ սիրելի մարզիկներ, այս հաղթանակների համար»։
Նիզակի նետման մարզաձևում պարալիմպիկ ռեկորդը գերազանցելով՝ Սաիդ Աֆրուզը պարալիմպիկ այս մրցումներում նվաճեց Իրանի երրորդ ոսկե մեդալը:
Նախագահ Փեզեշքյանը նաև Իրանի երիտասարդ ըմբիշներին ուղղված մեկ այլ ուղերձում գրել է. «Երտասարդ ըմբիշները պարծանք ու պատիվ բերեցին մեր երկրին։ Այս հաղթանակի կապակցությամբ շնորհավորում եմ այս երիտասարդներին, նրանց մարզիչներին և նրանց ընտանիքի անդամներին»։