ԻԻՀ նախագահը շնորհավորել է հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներին և Սաիդ Աֆրուզին
https://parstoday.ir/hy/news/iran-i222612-ԻԻՀ_նախագահը_շնորհավորել_է_հունահռոմեական_ոճի_երիտասարդ_ըմբիշներին_և_Սաիդ_Աֆրուզին
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը առանձին ուղերձներով շնորհավորել է Իրանի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներին՝ չեմպիոնի կոչման արժանանալու և Սաիդ Աֆրուզին՝ պարալիմպիկ նիզակի նետման ռեկորդը գերազանցելու և ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2024 13:50 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը շնորհավորել է  հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներին և Սաիդ Աֆրուզին

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը առանձին ուղերձներով շնորհավորել է Իրանի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներին՝ չեմպիոնի կոչման արժանանալու և Սաիդ Աֆրուզին՝ պարալիմպիկ նիզակի նետման ռեկորդը գերազանցելու և ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մասուդ  Փեզեշքյանն  «X» -ի իր միկրոբլոգում գրել է.«Սիրելի Սաիդ Աֆրուզ,շնորհավորում եմ քեզ,  և՛ Իրանի ողջ ժողովրդին ոսկե մեդալ նվաճելու և պարալիմպիկ խաղերում  նիզակի նետման ռեկորդը գերազանցելու  կապակցությամբ։ Այս հաջողությունները հույսն ու ուրախությունը վառ են պահում սրտերում: Շնորհակալ եմ  Ձեզ՝ սիրելի մարզիկներ, այս հաղթանակների համար»։

Նիզակի նետման մարզաձևում պարալիմպիկ ռեկորդը գերազանցելով՝ Սաիդ Աֆրուզը պարալիմպիկ այս մրցումներում նվաճեց Իրանի երրորդ ոսկե մեդալը:

Նախագահ Փեզեշքյանը նաև Իրանի երիտասարդ ըմբիշներին ուղղված մեկ այլ ուղերձում գրել է. «Երտասարդ  ըմբիշները  պարծանք ու պատիվ բերեցին մեր երկրին։ Այս հաղթանակի կապակցությամբ շնորհավորում եմ այս երիտասարդներին, նրանց մարզիչներին և նրանց ընտանիքի անդամներին»։