Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը երկիրը պաշտպանում են նորագույն տեխնիկայով
Իրանի բանակի ՀՕՊ հրամանատարն ասել է. «Իրանի բանակի ՀՕՊ ուժերը կարևոր դեր են խաղում Իրանի երկնքի պաշտպանության գործում՝ օգտագործելով ժամանակակից տեխնիկա և արդյունավետ կենդանի ուժ»։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի բանակի ՀՕՊ ուժերի հրամանատարն մեկնել է այդ երկրի ՀՕՊ-ի վերահսկողության Հյուսիս-արևելյան հատվածներ, և այցելելով այդ տարածքի տարբեր հենակետեր՝ գնահատել է այս հատվածի մարտական ու օպերատիվ պատրաստվածության մակարդակը։
Բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդն ընդգծել է երկրի օդային տարածքը պաշտպանելու համար անձնակազմի մարտունակության և զգոնության պահպանման անհրաժեշտությունը և ասել. «ՀՕՊ ուժերը կարևոր դեր են խաղում Իրանի երկնքի պաշտպանության գործում՝ օգտագործելով ժամանակակից տեխնիկա և արդյունավետ կենդանի ուժ»։
Իրանի բանակի ՀՕՊ հրամանատարը նշել է, որ ՀՕՊ ուժերը լայնածավալ միջոցներ են ձեռնարկել իրենց ռադարային և հրթիռային համակարգերի արդիականացման ուղղությամբ, և այլ զինված ուժերի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը վկայում է այն մասին, որ ՀՕՊ-ը լիովին պատրաստ է պաշտպանել Իրանի երկինքը։
Գեներալ Սաբահիֆարդը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, զինելով իր զինված ուժերը հակաօդային պաշտպանության ամենաառաջադեմ համակարգերով, դարձել է տարածաշրջանային առաջատար տերություն, և ասել է, որ այս մեծ ձեռքբերումը, որը տեղական փորձագետների տարիների ջանքերի և պաշտպանության ոլորտում մեծ ներդրումների արդյունք է, զգալիորեն բարելավել է Իրանի երկնքի անվտանգությունը և պատճառ է դարձել, որ Իրանը լիարժեք պատրաստ լինի ցանկացած օդային սպառնալիքի դեմ։
Այնուհետև Իրանի բանակի ՀՕՊ հրամանատարը տեղում ծանոթացել է դիրքերում տեղակայված պաշտպանական համակարգերի օպերատիվ ընթացքին։