Իրանի աշակերտական թիմը համակարգչային միջազգային օլիմպիադայում նվաճել է չորս գունեղ մեդալներ
Համակարգչային 36-րդ միջազգային օլիմպիադայում Իրանի աշակերտական թիմը նվաճել է չորս գունեղ մեդալներ։
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացվել է համակարգչային 36-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են հարյուրավոր աշակերտներ աշխարհի 96 երկրներից։ Parstoday-ի փոխանցմամբ՝ իրանցի աշակերտներ՝ Ամիր Ալի Ասգարին նվաճել է ոսկե մեդալ, Ամիր Հոսեյն Ֆարխոնդեֆարն ու Ամիրռեզա Դոռոսթին նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Փարսա Ֆարաջփուրը՝ նվաճել է բրոնզե մեդալ։
Համակարգչային օլիմպիադան ամենակոնցեպտուալ օլիմպիադաներից է և առավել քան որևէ այլ բան ընդգծում է աշակերտների մոտ խնդիրներ լուծելու հմտությունների ամրապնդումը:
Համակարգչային օլիմպիադան համարվում է ամենահայտնի աշակերտական օլիմպիադան մաթեմատիկայից հետո, և դրա նպատակն է ընդլայնել համակարգչային գիտությունը ավագ դպրոցի աշակերտների մակարդակով։