Քանանի. Հաղթելու հանդեպ հուսահատությունը ստիպել է Իսրայելին որդեգրել այրված հողի մարտավարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i222732-Քանանի._Հաղթելու_հանդեպ_հուսահատությունը_ստիպել_է_Իսրայելին_որդեգրել_այրված_հողի_մարտավարությունը
Անդրադառնալով Ջենին ճամբարից և Թուլքարմ քաղաքից իսրայելցի զինվորների նահանջին, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իսրայելի ռեժիմը հուսահատված է դիմադրության և պաղեստինյան ժողովրդի նկատմամբ հաղթանակ տանելու հարցում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2024 14:07 Asia/Tehran
  • Քանանի. Հաղթելու հանդեպ հուսահատությունը ստիպել է Իսրայելին որդեգրել այրված հողի մարտավարությունը

Անդրադառնալով Ջենին ճամբարից և Թուլքարմ քաղաքից իսրայելցի զինվորների նահանջին, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իսրայելի ռեժիմը հուսահատված է դիմադրության և պաղեստինյան ժողովրդի նկատմամբ հաղթանակ տանելու հարցում»:

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին X-ում գրել է. «Լրատվության մեջ  հաղորդվում է, որ 10 օր Ջենին ճամբարի և 4 օր Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող Թուլքարմ քաղաքի վրա հարձակումից հետո Իսրայելի ռեժիմը նահանջել է այս երկու քաղաքներից։ Ըստ Parstoday-ի, Քանանին հավելել է. «Գազայի հատվածում և այժմ Արևմտյան ափի հյուսիսում, հատկապես Ջենինի և Թուլքարմ քաղաքներում գտնվող բոլոր քաղաքային և սպասարկման ենթակառուցվածքների ոչնչացման պատկերները ցույց են տալիս, որ իսրայելական ռեժիմը հուսահատված է դիմադրության դեմ հաղթանակի հասնելու հարցում և որդեգրել է այրված հողի մարտավարությունը»:

Քանանին հավելել է. «Երկրները և միջազգային կազմակերպությունները իրավական, բարոյական և մարդասիրական պարտականություններ ունեն՝ Արևմտյան ափում իսրայելական ռեժիմի կողմից ռազմական հանցագործությունների կրկնությունը կանխելու ուղղությամբ»: