Իրանը 2024 թվականի միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճելու առումով երրորդ տեղում է
https://parstoday.ir/hy/news/iran-i222734-Իրանը_2024_թվականի_միջազգային_օլիմպիադաներում_մեդալներ_նվաճելու_առումով_երրորդ_տեղում_է
Իրանի Իսլամական Հանրապետությունը 2024 թվականի աշակերտական միջազգային օլիմպիադաների մեդալային վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2024 14:13 Asia/Tehran
  • Իրանը 2024 թվականի միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճելու առումով երրորդ տեղում է

Իրանի Իսլամական Հանրապետությունը 2024 թվականի աշակերտական միջազգային օլիմպիադաների մեդալային վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը։

2024 թվականի գիտական ​​օլիմպիադաներն ավարտվելով, Իրանի Իսլամական Հանրապետությունը ամենաշատ մասնակից երկրներով (53-ից մինչև 110 երկիր) 5 օլիմպիադաներում արժանացել է 22 գունեղ մեդալների: Ըստ Parstoday-ի՝ Իրանը 5 օլիմպիադաներում ընդհանուր առմամբ նվաճել է 10 ոսկե, 10 արծաթե և 2 բրոնզե մեդալներ և զբաղեցրել աշխարհի երրորդ հորիզոնականը։

Նշենք, որ 2024 թվականին իրանցի գիտահետազոտողներին հաջողվել է գրավել առաջին տեղը աստղագիտության և աստղաֆիզիկայի համաշխարհային օլիմպիադայում, չորրորդ տեղը կենսաբանության և ֆիզիկայի օլիմպիադաներում, ութերորդ տեղը քիմիայի օլիմպիադայում, իններորդ տեղը համակարգչային օլիմպիադայում և տասնութերորդ տեղը մաթեմատիկայի օլիմպիադայի ։