Փորձագետ. Համաձայն միջազգային կանոնների՝ երկկողմ համաձայնագրերը չեն կարող փոխել սահմանները
https://parstoday.ir/hy/news/iran-i222758-Փորձագետ._Համաձայն_միջազգային_կանոնների_երկկողմ_համաձայնագրերը_չեն_կարող_փոխել_սահմանները
Նշելով, որ Զանգեզուրի միջանցք ստեղծելով, փորձ է արվում քանդել Իրանի և Հայաստանի միջև պատմական սահմանը, միջազգային հարցերով փորձագետն ասել է․ «Համաձայն միջազգային կանոնների՝ ոչ մի երկիր իրավունք չունի անտեսել միջազգային սահմանները, և այդ սահմանները չեն կարող փոխվել երկկողմանի պայմանագրերով»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2024 07:37 Asia/Tehran
  • Փորձագետ. Համաձայն միջազգային կանոնների՝  երկկողմ համաձայնագրերը չեն կարող փոխել սահմանները

Նշելով, որ Զանգեզուրի միջանցք ստեղծելով, փորձ է արվում քանդել Իրանի և Հայաստանի միջև պատմական սահմանը, միջազգային հարցերով փորձագետն ասել է․ «Համաձայն միջազգային կանոնների՝ ոչ մի երկիր իրավունք չունի անտեսել միջազգային սահմանները, և այդ սահմանները չեն կարող փոխվել երկկողմանի պայմանագրերով»։

«Հեյաթ» վարլուծական կայքի հետ զրույցում, միջազգային հարցերով փորձագետ Հասան Բեհեշթիփուրն ասել է․ «Բաքուն պնդում է, որ ըստ Մոսկվայում կնքված հրադադարի համաձայնագրի՝ Հայաստանը պետք է Սյունիքի մարզի տարածքով միջանցք բացի, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին։ Մինչդեռ այդ պայմանագրում միայն նշված է, որ Հայաստանը համաձայնում է Ադրբեջանին թույլ տալ իր տարածքով մուտք գործել Նախիջևան»։

Փորձագետը նշել է․ «Վերջին 30 տարիների ընթացքում այդ մուտքն իրականացվել է Իրանի   տարածքով, ցամաքային և օդային ճանապարհներով։ 

Սակայն Ադրբեջանը ցանկանում է անտեսել Հայաստանի ազգային ինքնիշխանությունը և 5 կիլոմետր լայնությամբ և 40 կմ երկարությամբ միջանցք ստեղծել՝  Նախիջևան մուտք գործելու համար:

Նրանք ցանկանում են իրականացնել Զանգեզուրի միջանցքի ծրագիրը, որպեսզի քանդեն Իրանի և Հայաստանի պատմական սահմանը։ Մինչդեռ միջազգային կանոնների համաձայն, չեն կարող նման բան անել»։ 

Բեհեշթիփուրը հավելել է. «Հետևաբար Իրանը դեմ է միջանցքին, քանի որ նախ՝ այն կքանդի Հայաստանի հետ սահմանը, երկրորդ՝ կփակվի այդ երկրի տարածքով Վրաստանով և Սև ծովով Իրանի ելքը դեպի Կովկաս։

Իհարկե Իրանը կարող է Ռուսաստան մտնել Ադրբեջանի տարածքով, սակայն դա պատճառ չէ անտեսելու Իրանի ու Հայաստանի աշխարհաքաղաքական ու ռազմավարական սահմանը, որն ունի 40 կիլոմետր երկարություն»։ 

Փորձագետի խոսքով․ «Քանի որ Թուրքիան Նախիջևանի հետ ունի 10 կմ ընդհանուր սահման, Զանգեզուրի միջանցքի ստեղծման դեպքում Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապ կստեղծի Թուրքիայի և Նախիջևանի միջեւ և փաստացի կզբաղեցնի Հայաստանի հարավային շրջանը։ Ուստի դա շատ կարևոր հարց է, որին Իրանը դեմ է»։ 

Անդրադառնալով միջանցքի ստեղծմանը Ռուսաստանի համաձայնությանը, Բեհեշթիփուրն ասել է․ «Ռուսաստանը փաստացի ցանկանում է Ադրբեջանի աջակցությամբ որպես խաղաղապահ ուժ տեղակայվել այս միջանցքում և ռազմական առումով պահպանել իր դիրքերը Հայաստանի հարավում՝ երկու նպատակներով. Նախ՝ ճնշում գործադրել Փաշինյանի վրա. Որովհետև նա հեռացել է Ռուսաստանից և ավելի է մոտեցել ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Եվրամիությանը։

Երկրորդ՝ ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ ընդդեմ Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Արևմուտքի։ Հետևաբար, աջակցում է  միջանցքի գաղափարին»։