Քանանի. Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանի սահմանների փոփոխման հարցում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը կտրականապես դեմ է տարածաշրջանի սահմանների փոփոխման ցանկացած փորձին։
Քանանին այսօր լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ հավելել է. «Իրանը կշարունակի աջակցել տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ տարածաշրջանում անկախության և տարածքային ամբողջականության հարգման և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև խաղաղության հաստատման շրջանակներում»։
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելեց. «Մենք լրջորեն աջակցում ենք Հարավային Կովկասում և նրա հարևաններում գոյություն ունեցող 3+3 մոդելի վրա հիմնված տարածաշրջանային համագործակցության մեխանիզմների ամրապնդմանը, և այդ կապակցությամբ կկայանա ևս մեկ հանդիպում։ Իրանը հարևանության քաղաքականության շրջանակներում աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, և մենք ողջունում ենք տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը՝ անկախության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային և հարևան երկրների շահերի հարգման շրջանակներում»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը երեկ երեկոյան Հորդանանի քաղաքացու նահատակական գործողության առնչությամբ նաև ասել է. «Սիոնիստական ռեժիմը քաղցկեղային ուռուցք է Արևմտյան Ասիայում և հանդիսանում է որպես բացարձակ չարիք»:
Նա շարունակեց. «Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի այս ռեժիմի կողմնակիցները դադարեն զինել նրան, իսկ միջազգային կազմակերպությունները զսպող միջոցներ ձեռնարկեն այդ հանցագործությունների դեմ»։
ԱԳՆ խոսնակը նաև ընդգծել է. «Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական համաձայնագրի փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել, և օրակարգում է դրա ստորագրումը երկու երկրների նախագահների կողմից։ Այս փաստաթուղթը նպատակաուղղված է լինելու բոլոր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը, հատկապես տնտեսական հարաբերություններում, որպեսզի ապահովվեն անհրաժեշտ իրավական հիմքերը կոմերցիոն դաշտում»։
Քանանին նշել է, որ այս փաստաթուղթը ստորագրումից հետո պետք է ներկայացվի Իսլամական խորհրդարանին, իսկ հաստատումից հետո այն կգործադրվի։