Իրանի Շիրազ քաղաքում կկառուցվի Արևմտյան Ասիայի ամենամեծ խելացի հիվանդանոցը
https://parstoday.ir/hy/news/iran-i222766-Իրանի_Շիրազ_քաղաքում_կկառուցվի_Արևմտյան_Ասիայի_ամենամեծ_խելացի_հիվանդանոցը
ԻԻՀ կառավարության հավանությամբ և Տնտեսական խորհրդի հաստատմամբ՝ Իրանի Ֆարս նահանգի կենտրոն՝ Շիրազում կկառուցվի Արևմտյան Ասիայի ամենամեծ խելացի հիվանդանոցը՝ Մոհամմադ Ռասուլուլլահ անվամբ:
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Սեպտեմբեր 09, 2024 12:25 Asia/Tehran
  • Իրանի Շիրազ քաղաքում կկառուցվի Արևմտյան Ասիայի ամենամեծ խելացի հիվանդանոցը

ԻԻՀ կառավարության հավանությամբ և Տնտեսական խորհրդի հաստատմամբ՝ Իրանի Ֆարս նահանգի կենտրոն՝ Շիրազում կկառուցվի Արևմտյան Ասիայի ամենամեծ խելացի հիվանդանոցը՝ Մոհամմադ Ռասուլուլլահ անվամբ:

Ըստ Pars Today-ի, վերջին տարիներին ԻԻՀ կառուցել է մի քանի խելացի սուպերհիվանդանոցներ, այդ թվում՝ Թեհրանի Հազրաթ Մահդի հիվանդանոցը՝ նպատակ ունենալով բարելավել իրանցիների առողջությունը, ինչպես նաև բժշկական զբոսաշրջությունը:

ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության նախարարության զեկույցի համաձայն՝ Իրան ժամանած զբոսաշրջիկների 20%-ը ճանապարհորդում է հիվանդությունները բուժելու և առողջությունը բարելավելու նպատակով։ Ակնկալվում է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերի համաձայն՝ առաջիկա տարիներին Իրանի առողջապահական զբոսաշրջության ոլորտը զգալի աճ է գրանցելու։

Ներկայում առողջապահական զբոսաշրջության համար  ամենաշատը դիմում են Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի, Հայաստանի, Տաջիկստանի և Պարսից ծոցի հարավային սահմանի երկրների, այդ թվում՝ Օմանի և Բահրեյնի քաղաքացիները։

Առողջապահության և բուժման ոլորտում ԻԻՀ առաջընթացը վերջին տարիներին պատճառ է դարձել, որ Իրանը տարածաշրջանի երկրների կողմից դառնա որպես բժշկական կենտրոններից մեկը:

Իրանը աշխարհի ոսկրածուծի փոխպատվաստման և անպտղության բուժման առաջատար երեք երկրներից մեկն է, իսկ օրթոպեդիայի ու օրգանների փոխպատվաստման ոլորտում զբաղեցնում է չորրորդ տեղը:

Նաև, Իրանը յոթերորդն է աշխարհում հատուկ հիվանդությունների համար անհրաժեշտ դեղամիջոցների արտադրության ոլորտում և հանդիսանում է կոխլեար իմպլանտացիայի ոլորտում աշխարհի լավագույն երկրների հնգյակում: