Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն այցելել է Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i222794-Իրանի_ազգային_անվտանգության_բարձրագույն_խորհրդի_քարտուղարն_այցելել_է_Ռուսաստան
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ երկրների անվտանգության բարձրագույն պաշտոնյաների հանդիպմանը։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2024 06:06 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն այցելել է Ռուսաստան

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ երկրների անվտանգության բարձրագույն պաշտոնյաների հանդիպմանը։ 

ԲՐԻԿՍ երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի, Իրանի, ԱՄԷ-ի, Եթովպիայի և Սաուդյան Արաբիայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Սանկտ Պետերբուրգում և կտևի  երեք օր։ 
Նիստի շրջանակներում տեղի կունենա նաև հանդիպում անդամ երկրների  ներկայացուցիչների և հարավային որոշ երկրների, այդ թվում՝ Ինդոնեզիայի, Թուրքիայի, Ղազախստանի, Սերբիայի, Թաիլանդի, Բելառուսի, Վիետնամի, Վենեսուելայի, Ուզբեկստանի, Նիկարագուայի, Կուբայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բանգլադեշի, Շրի Լանկայի, Մավրիտանիայի և Լաոսի անվտանգության բարձր մակարդակի ներկայացուցիչների միջև։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում Ահմադիանը կհանդիպի նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանային ու միջազգային զարգացումները և երկկողմ հարաբերությունները՝ քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում։