Իրանն արձագանքել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նիստի ամփոփիչ հայտարարությանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է Էր Ռիադում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ Իրանին առնչվող դրույթները և դրանք համարել անարդյունավետ։ ։
Երկուշաբթի օրը Ռիադում կայացած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների նիստի ավարտին տարածվել է հայտարարություն՝ տարածաշրջանի և համաշխարհային, այդ թվում՝ Գազայի զարգացումների վերաբերյալ և դրանում ներառվել են Իրանի դեմ ուղղված հայտարարություններ։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ անդրադառնալով փաստաթղթում ներառված՝ Պարսից ծոցում իրանական կղզիների հետ կապված կետին, ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Բոմոս, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիներն Իրանի հողի անբաժանելի և հավերժական մասն են։
Նա նշել է, որ Թեհրանը, կղզիների բնակեցման, իրանցի պետական ու ռազմական պաշտոնյաների կղզի կատարած այցերի և իր սահմաններից ներս զորավարժությունների անցկացման մասին ցանկացած հայտարարություն համարում է միջամտություն ԻԻՀ ներքին գործերին և դատապարտում է այն։
Անդրադառնալով Արաշ գազային հանքավայրի վերաբերյալ Քուվեյթի միակողմանի պնդումը փաստաթղթում ներառլուն և հերքելով այն, Քանանին նշել է, որ կրկնվող հայտարարություններ հնչեցնելն ու միակողմանի պահանջներ ներկայացնելը չեն ապացուցում Քուվեյթի իրավասությունն այս հարցում։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ հանքավայրի խնդրի լուծումը բնակցությունների սեղանին վերադառնալն է՝ բարիդրացիության և ընդհանուր շահերը հարգելու հիմամբ կայուն համաձայնության հասնելու համար։
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին վերաբերող կետին, Քանանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է մնացել միջազգային օրենքներին և պարտավորություններին, հետևաբար Իրանի խաղաղ միջուկային ծրագրի հետ կապված անհիմն հայտարարությունները չունեն որևէ արժեք։
Կարևորելով տարածաշրջանի հավաքական անվտանգության ապահովման համար տարածաշրջանային մակարդակով համագործակցությունը, Քանանին հավելել է, որ մերժելով տարածաշրջանում օտարերկրացիների ռազմական ներկայությունը՝ Իրանը կշարունակի իր արդյունավետ և կառուցողական դերը՝ տարածաշրջանային ջրերի և ջրային ուղիների անվտանգության ապահովման գործում։