Իրանն իսլամական աշխարհի տեխնոլոգիական բևեռ դառնալու ճանապարհին է
https://parstoday.ir/hy/news/iran-i222810-Իրանն_իսլամական_աշխարհի_տեխնոլոգիական_բևեռ_դառնալու_ճանապարհին_է
Իսլամական աշխարհի տեխնոլոգիական կենտրոնի վերածվելու նպատակին ընդառաջ, Թեհրանի «Փարդիս» տեխնոլոգիական պարկում գործարկվել է Իրանի միջազգային ինովացիոն գոտին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2024 12:19 Asia/Tehran
  • Իրանն իսլամական աշխարհի տեխնոլոգիական բևեռ դառնալու ճանապարհին է

Իսլամական աշխարհի տեխնոլոգիական կենտրոնի վերածվելու նպատակին ընդառաջ, Թեհրանի «Փարդիս» տեխնոլոգիական պարկում գործարկվել է Իրանի միջազգային ինովացիոն գոտին։

Այն կառավարվելու է Թեհրանի Campus Technology Park-ի կենտրոնի կողմից։ Ինովացիոն գոտռու ծառայություններից կարող են օգտվել ֆիզիկական և իրավաբանական անձինք։ 

Pars Today-ի հյաղորդմամբ՝ արարողության ժամանակ, ԻԻՀ գիտության, տեխնոլոգիաների և գիտահեն տնտեսության գծով փոխնախագահ Հոսեյն Աֆշինն ընդգծել է իր ղեկավարած կառույցի վճռականությունը՝ աջակցելու Իրանի տեխնոլոգիական և ինովացիոն ոլորտին։ 

Անդրադառնալով վերջին տասնամյակների ընթացքում Իրանի գիտական, տեխնոլոգիական և նորարարական շարժման ընթացքին, Հոսեյն Աֆշինն ասել է․ «2000-ականներին Իրանի գիտության արտադրության ոլորտում մեկնարկեց լուրջ և արդյունավետ շարժում։ Մեկ տասնամյակ անց, կենտրոնանալով տեխնոլոգիայի վրա, զգալի աճ գրանցվեց գիտահեն ընկերությունների աշխատանքում, սակայն դա բավարար չէ և շարժումը պետք է շարունակվի ավելի արագ տեմպերով»։ 

Հարկ է նշել, որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո համաշխարհային մասշտաբով գիտության արտադրության ոլորտում Իրանի մասնաբաժինն աճել է 180 անգամ։ Հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիներին իրանցի հետազոտողների հոդվածների  թիվը նույնպես աճել է 55 անգամ։ 

New Scientist ամսագիրը գրել է. «Իրանն ունի գիտական աճի ամենաարագ տեմպերը և աշխարհի առաջատար երկրներից մեկն է գիտության արտադրության ոլորտում։ Իրանում գիտական աճի տեմպը 11 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ Այս թիվը ցույց է տալիս, թե որքան արագ է Իրանը կրճատում իր հեռավորությունը զարգացած և առաջադեմ երկրներից»։