Քանանի․ Իրանի ռազմավարական հայացքն ուղղված է դեպի Արևելք
https://parstoday.ir/hy/news/iran-i222816-Քանանի_Իրանի_ռազմավարական_հայացքն_ուղղված_է_դեպի_Արևելք
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ արևելյան երկրներն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, հավելելով․ «Իրանի ռազմավարական հայացքն ուղղված է դեպի Արևելք»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2024 13:04 Asia/Tehran
  • Քանանի․ Իրանի ռազմավարական հայացքն ուղղված է դեպի Արևելք

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ արևելյան երկրներն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, հավելելով․ «Իրանի ռազմավարական հայացքն ուղղված է դեպի Արևելք»։

Նասեր Քանանին հայտարարել է․ «Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները կշարունակվեն  լրջությամբ և վճռականությամբ։ Իսկ ստորագրված փաստաթղթերի գործադրումը  և համագործակցության շարունակությունը կապահովի մեր ընդհանուր շահերը»։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝  Քանանին հավելել է. «Արևելքի հետ հարաբերությունները չեն ենթադրում անտեսել այլ տարածաշրջաններն ու երկրները։ Հետևաբար, Արևելքի և ասիական  երկրների հետ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, մենք ուշադրություն ենք դարձնում նաև հեռավոր երկրների հետ հարաբերություններին»:

Նա նշել է․ «Մենք ողջունում ենք ցանկացած երկրի, որը ցանկանում է կառուցողական հարաբերություններ ունենալ Իրանի հետ»։

Նշելով, որ Իրանի 14-րդ կառավարությունը նույնպես կարևորում է հարևանության քաղաքականությունը, Քանանին ասել է․ «Տարածաշրջանում առկա են տարբեր խնդիրներ, և հարցերի լուծման լավագույն միջոցը տարածաշրջանային համագործակցությունն է»։