Որո՞նք են Իրանի մտահոգությունները Զանգեզուրի հետ կապված
https://parstoday.ir/hy/news/iran-i222818-Որո_նք_են_Իրանի_մտահոգությունները_Զանգեզուրի_հետ_կապված
«Զանգեզուրի միջանցք» կեղծ նախագծին Մոսկվայի մասնակի աջակցությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել իրանցի պաշտոնյաների մոտ, ինչը, ըստ փորձագետների, լիովին տեղին ու տրամաբանական է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2024 13:18 Asia/Tehran
  • Որո՞նք են Իրանի մտահոգությունները Զանգեզուրի հետ կապված

«Զանգեզուրի միջանցք» կեղծ նախագծին Մոսկվայի մասնակի աջակցությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել իրանցի պաշտոնյաների մոտ, ինչը, ըստ փորձագետների, լիովին տեղին ու տրամաբանական է։

Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի (IRAS) գիտական խորհրդի անդամ Վալի Քալեջին պատասխանելով Ադրբեջանի կողմից արևմտյան Զանգեզուր կոչվող վեճերի վերաբերյալ Դոնյայե Էղթեսադ թերթի հարցին,ասել է,-«Ադրբեջանն ասում է, որ տարածքային հավակնություն  չունի  այս տարածքի նկատմամբ, և միայն ցանկանում է Նախիջևանը ցամաքային ճանապարհով կապել Ադրբեջանին։  Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է ստուգման և անվտանգության առումով Զանգեզուրը լինի ռուս սահմանապահների վերահսկողության տակ։ Այսօր  ևս Իրանի հետ Հայաստանի  սահմանի անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները»։Այս փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանը ևս ցանկանում է   իրենք  կամ ռուսները ապահովեն անվտանգությունը։ Դա նշանակում է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա այս տարածաշրջանի վրա»։

Ռազմական միջանցքի հետ կապված մտահոգությունները


Կովկասի հարցերով այս հետազոտողը 2020 թվականի Ղարաբաղյան հրադադարի մասին հայտարարության իններորդ կետի առնչությամբ ասում է.- Հայտարարության 9-րդ կետն ունի այն նկատառումը, որ տրանսպորտային ուղիների միացումը չպետք է հանգեցնի միջազգային սահմանների փոփոխության,և  Իրան-Հայաստան սահմանի փակմանը։   Փորձագետի խոսքով՝ Իրանը խնդիր չունի կոմունիկացիաների ապաշրջափակման հետ, սակայն Իրանի խնդիրն այն է,որ երբ Հայաստանի կառավարությունը վերահսկողություն չունենա այս միջանցքի նկատմամբ, և չկարողանա իշխել այս տարածքում ու ստուգումներ անցկացնել, այն էլ այն պայմաններում, երբ Նախիջևանի թիկունքում  Թուրքիան է գտնվում, կարող է որոշ մտահոգություններ առաջանան, քանի որ չի բացառվում,որ այս տարածքը վերածվի ռազմական միջանցքի։ Այս դեպքում ինչ պիտի անել։ 

Նա հավելել է․- Սյունիքի տարածքը(Զանգեզուր) 40-ից 50 կիլոմետր է, և եթե Նախիջևանից  և Ադրբեջանից զորքեր տեղակայվեն այնտեղ, նրանք կարող են մեկ օրում  գրավել այս տարածքը։ Քալեջին համոզված է,որ հիմնական մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը նախ ցանկանում է ընդունել  տալ արևմտյան և արևելյան Զանգեզուր բացառակապակցությունը, ապա դրանք վերածել մեկ  տարածքի։

Իրանի պայմանը միջանցքի կառուցման համար

Ի պատասխան այն  հարցին, թե Իրանը ո՞ր դեպքում չի ընդդիմանա այս տարածաշրջանում միջանցքի կառուցմանը, Կովկասի հարցերով այս հետազոտողն ասել է․- «Եթե Հայաստանի ինքնիշխանության իրացմամբ պետք է ստեղծվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, և այս երկրի անցակետերը տեղադրվեն այս միջանցքում, Իրանը, հավանաբար, խնդիր չի ունենա։ Իհարկե, այն  չպետք է կոչվի Զանգեզուրի միջանցք»։

Քալեջին հավելել է․-«Իրանն աջակցում է տարածաշրջանում  հաղորդակցության և տրանսպորտային գծերի միացմանը և խնդիր չունի այս հարցում, սակայն չի ընդունի տրանսպորտային կապերն իրականան  Զանգեզուրի միջանցքի անվան տակ, որը նշված չէ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում»։

Այս հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվել  է միայն մեկ անգամ, այն էլ Լաչինի միջանցքն է, որը գտնվում էր Ղարաբաղի և Հայաստանի միջև և այսօր գոյություն չունի։ Քալեջին ընդգծել է. «Քանի դեռ որոշված լինի  Հայաստանի կառավարությունը չվերահսկի  այս միջանցքը, հետևանքները հսկայական կլինեն։  Դա այն դեպքում,երբ նկատի առնելով Բաքվի սպառնալիքները և Ադրբեջանում ու Թուրքիայում հրապարակված քարտեզները, որոնք այս տարածաշրջանը Նախիջևանի հետ մեկ կտոր են ներկայացնում  և  ընդգծում են արևմտյան և արևելյան Զանգեզուրը, մտահոգություններ  են առաջանալու»։