Փորձագետ. Հայաստանը պետք է զգուշանա Բաքվի և Անկարայի մաքսիմալիստական պահանջներից
https://parstoday.ir/hy/news/iran-i222830-Փորձագետ._Հայաստանը_պետք_է_զգուշանա_Բաքվի_և_Անկարայի_մաքսիմալիստական_պահանջներից
Կովկասի հարցերով փորձագետ Միրղասեմ Մոմենին նշելով, որ Հայաստանի կառավարությունը պետք է զգուշանա Թուրքիայի և Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջներից ասել է․- «Սահմանի ցանկացած փոփոխություն, այդ թվում Զանգեզուրում տնտեսական, անվտանգության և ռազմական ոլորտներում, կազդի Իրանի Իսլամական Հանրապետության շահերի վրա, այդիսկ պատճառով Իսլամական Հանրապետությունը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի տեղաշարժերին ու մաքսիմալիստական պահանջներին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2024 14:14 Asia/Tehran
  • Փորձագետ. Հայաստանը պետք է զգուշանա Բաքվի և Անկարայի մաքսիմալիստական պահանջներից

Կովկասի հարցերով փորձագետ Միրղասեմ Մոմենին նշելով, որ Հայաստանի կառավարությունը պետք է զգուշանա Թուրքիայի և Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջներից ասել է․- «Սահմանի ցանկացած փոփոխություն, այդ թվում Զանգեզուրում տնտեսական, անվտանգության և ռազմական ոլորտներում, կազդի Իրանի Իսլամական Հանրապետության շահերի վրա, այդիսկ պատճառով Իսլամական Հանրապետությունը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի տեղաշարժերին ու մաքսիմալիստական պահանջներին»։

Զանգեզուրի միջանցքի կառուցման հետ կապված խոսակցությունների մասին Մոմենին Ժամանակակից ռազմավարություն(Ռահբորդե Մոասեր)» վերլուծական կայքին հետ զրույցում ասել է,-« 2020 թվականի Նոյեմբերի 9-ին ստորագրված  հայտարարության  համաձայն՝ Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը,որի դիմաց   Հայաստանի Հանրապետությունն  ապահովելու էր  տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ: Բայց Ադրբեջանի կողմից Ղարաբաղը գրավելուց հետո Զանգեզուրի միջանցքի վերաբացման հարցը  փակվեց»։ 

Կովկասի հարցերով փորձագետն ասել է․-«Միջազգային իրավունքի տեսակետից Իրանի հակադրվելն  այս միջանցքին տեղին է, քանի որ պատմականորեն նշված երկրները եղել են Իրանի տարածքի մի մասը, որոնք, ցավոք, որոշ  դավաճանությունների և  թերացումների պատճառով անջատվել են Իրանից»։ 

Մոմենին հավելել է. -«Հայաստանը պետք է զգուշանա Թուրքիայի և Ադրբեջանի  մաքսիմալիստական պահանջներից, քանի որ թերանալու  և այս հարցի  տարբեր կողմերը հաշվի չառնվելու դեպքում չի բացառվում,որ առաջիկա ամիսներին  Ադրբեջանը և Թուրքիան պահանջներ ներկայացնեն Հայաստանի  այլ քաղաքների և  տարածքների նկատմամբ։  Նման իրավիճակում ճիշտ լուծումը Հայաստանի՝ իր ողջ տարածքի, հատկապես Զանգեզուրի նկատմամբ ինքնիշխանության վրա պնդելն է։ Բարեբախտաբար, Հայաստանում Իրանի դեսպանը իրավացիորեն ընդգծեց, որ  Զանգեզուրի միջանցքի նկատմամբ առանց Հայաստանի  ինքնիշխանության, ինչ էլ որ արվի, փորձ է լինելու աշխարհագրական սահմանները փոխելու համար»։

Կովկասի հարցերով փորձագետն ասել է.-«Ամերիկայի և ՆԱՏՕ-ի ներկայությունը կովկասյան տարածաշրջանում պոտենցիալ սպառնալիք է, որը ստվերելու է մեր շահերը։ Համենայն դեպս Պուտինի այցն Ադրբեջան և Ալիևի հետ հանդիպումը ստեղծեց այդ հնարավորությունը Ադրբեջանի համար, այն առումով, որ ադրբեջանցիներն Թուրքիայի աջակցությամբ՝ օգտագործում են Հայաստանի թուլության և Ուկրաինայում պատերազմական իրավիճակի հնարավորությունը,  ուժեղացնելու իրենց անվտանգության կառուցվածքը և պատեհապաշտորեն իրենց պահանջները պարտադրելու Հայաստանին հատկապես Զանգեզուրի միջանցքի հարցում»։

«Ադրբեջանցիները ցանկանում են Զանգեզուրի հարցը լուծել առանց Իրանի ներկայության ու նրա շահերի ապահովման։ Նրանք  բոլորովին հաշվի չեն առնում Իրանի շահերը, մինչդեռ գայթակղիչ առաջարկներով կարող են հող պատրաստել Իրանի կամ Հայաստանի՝  նոր հակամարտությունների մեջ մտնելու համար։ Ուստի Իրանն ու Հայաստանը պետք է զգուշանան Ադրբեջանի ու Թուրքիայի տեղաշարժերից և ոչ մի քայլ չնահանջեն իրենց շահերը պաշտպանելուց», հավելել է Մոմենին։