Իրանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը դարձել է Ասիայի փոխչեմպիոն
Pars Today- Ասիայի պատանիների ու երիտասարդենրի բռնցքամարտի առաջնությունում Իրանի հավաքականը նվաճել է 7 մեդալ և արժանացել Ասիայի փոխչեմպիոնի տիտղոսին։
ԱՄԷ Ալ Այն քաղաքում կայացած առաջնությանը մասնակցել են 462 բռնցքամարտիկներ 26 երկրներից, այդ թվում նաև Իրանից։ Բբռնցքամարտի Իրանի երիտասարդական հավաքականն այս մրցումներում նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Ոսկե մեդալները նվաճել են Մեհդի Ռոզբահանին և Մոհամմադ Սալեհ Մեսբահին, արծաթե մեդալները՝ Աշքան Հաշեմին և Սահանդ Նաջաֆին, իսկ բրոնզե մեդալները՝ Ամիր Մոհամմադ Ռոստամփուրը, Մահան Սաջդին և Մոհամմադ Բիրանվանդը։
Իրանի պատանեկան հավաքականը նվաճել է 2 ոսկե, 1 բրոնզե մեդալ և միավորների քանակով զբաղեցրել՝ 5-րդ, իսկ մեդալների քանակով՝ 3-րդ տեղերը։