Իրանի կանանց հավաքականը Sepak takraw-ի համաշխարհային մրցաշարում նվաճել է երեք մեդալ
Սեպտեմբեր 11, 2024 06:33 Asia/Tehran
Pars Today- Թայլանդում կայացած Sepak takraw-ի համաշխարհային մրցաշարում Իրանի կանանց հավաքականը նվաճել է 1 ոսկե և երկու արծաթե մեդալ։
Սեպտեմբերի 1-8-ը Թայլանդի Կորատ քաղաքում կայացել է Sepak takraw մարզաձևի «Թագավորական գավաթի» առաջնությունը՝ ավելի քան 30 երկրների մարզիկների ու մարզուհիների մասնակցությամբ։
Իրանի կանանց ազգային հավաքականը նվաճել է Hope Takra բաժնի ոսկե, Rego բաժնի արծաթե և քառյակի արծաթե մեդալները։
Sepak takraw սպորտաձևը նման է վոլեյբոլին, սակայն ձեռքերի փոխարեն, այստեղ գնդակը փոխանցվում է ոտքով։ Այս մարզաձևը տարածված է Հարավարևելյան Ասիայում՝ Թաիլանդում, Մալայզիայում, Լաոսում և Ինդոնեզիայում: