Իրանում ընթացող թենիսի համաշխարհային տուրին կմասնակցեն 16 երկրների ներկայացուցիչներ
Սեպտեմբեր 11, 2024 06:35 Asia/Tehran
Pars Today - Թեհրանի Էնղելաբ մարզահամալիրում ընթացող թենիսի համաշխարհային տուրի մրցումները կանցկացվեն 16 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մրցաշարը մեկնարկել է երեքշաբթի օրը, 16 երկրների 32 թենիսիստների մասնակցությամբ։ Մրցաշարին մասնակցում են թենիսիստներ Ռուսաստանից, Բելառուսից, Ավստրալիայից, Բելգիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Իտալիայից, Թուրքիայից, Չեխիայից, Աֆղանստանից, Հոնկոնգից, Իրաքից, Քուվեյթից, Սիրիայից և Ռումինիայից։
Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 1-ին։