Եգիպտացի երիտասարդների հակաիսրայելական գործողության մանրամասները 
https://parstoday.ir/hy/news/iran-i222850-Եգիպտացի_երիտասարդների_հակաիսրայելական_գործողության_մանրամասները
Պաղեստինյան դիմադրությանը աջակցող երկու երիտասարդ եգիպտացիներ, օկուպացված տարածքների հետ այդ երկրի սահմանին, իրականացրել են հակասիոնիստական գործողություն։ 
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 11, 2024 06:39 Asia/Tehran
  • Եգիպտացի երիտասարդների հակաիսրայելական գործողության մանրամասները 

Պաղեստինյան դիմադրությանը աջակցող երկու երիտասարդ եգիպտացիներ, օկուպացված տարածքների հետ այդ երկրի սահմանին, իրականացրել են հակասիոնիստական գործողություն։ 


Pars Today-ը վկայակոչելով Gaza Alan  հեռուստաալիքը, հայտնում է, որ  եգիպտացի երիտասարդների հակասիոնիստական գործողության ընթացքում սպանվել և վիրավորվել են  մի քանի սիոնիստ զինվորներ։ 
Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Եգիպտոսի հետ սահմանային շրջանում անհայտ անձը մեքենայով վրաերթի է ենթարկել մի խումբ իսրայելցի զինվորականների և դիմել փախուստի։ Հաղորդվել է, որ վրաերթի հետևանքով կան զոհեր վիրավորներ։ 
Կիրակի օրը բեռնատարի հորդանանցի վարորդը մտել է Հորդանանի և օկուպացված Պաղեստինի սահմանին գտնվող ալ-Քարամա անցակետ և մոտ տարածությունից  կրակել սիոնիստների վրա։ 
Եբրայական Walla կայքի հաղորդմամբ՝ Գազայի պատերազմի սկզբից   Հորդանան գետի արևմտյան ափին իրականացվել է առնվազն 4 հազար 973 հակասիոնիստական գործողություն, որոնց ընթացքում զոհվել են 38 սիոնիստներ, այդ թվում՝ 12 զինվոր և 3 ոստիկան, ևս 285-ը   վիրավորվել են։