Ճենապակու արտադության ոլորտում Իրանը երկրորդն է աշխարհում, կերամիկայի ոլորտում՝ հինգերորդը
https://parstoday.ir/hy/news/iran-i222882-Ճենապակու_արտադության_ոլորտում_Իրանը_երկրորդն_է_աշխարհում_կերամիկայի_ոլորտում_հինգերորդը
Pars Today -ի հաղորդմամբ՝ Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի անդամն ասել է. «Ճենապակու արտադրության ոլորտում Իրանը երկրորդն է աշխարհում, կերամիկայի ոլորտում՝ հինգերորդը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2024 06:27 Asia/Tehran
  • Ճենապակու արտադության ոլորտում Իրանը երկրորդն է աշխարհում, կերամիկայի ոլորտում՝ հինգերորդը

Pars Today -ի հաղորդմամբ՝ Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի անդամն ասել է. «Ճենապակու արտադրության ոլորտում Իրանը երկրորդն է աշխարհում, կերամիկայի ոլորտում՝ հինգերորդը»։

Աբբասալի Քասային նշել է․ «8 արտադրական միավորներում տարեկան արտադրվում է 50 հազար տոննա ճենապակի»։

Նշելով, որ Իրանում ճենապակու արտադրությունն ունի 50 տարվա պատմություն, Քասային հավելել է․ «1971թ․ երկրում գործում էր արտադրական երեք միավոր, որտեղ արտադրվում էր երեք հազար տոննա ճենապակի։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ճենապակու արտադրութուն իրականացնող արատադրական միավորների թիվն աճել է և այսօր երկրում արտադրվում է տարեկան  50 հազար տոննա ճենապակի»։ 

Նշելով, որ Իրանը տարեկան 7-8 միլիոն դոլարի արտահանում է իրականացնում Չինաստան, Աբբասալի Քասային ասել է․ «Իրանում կերամիկական արդյունաբերության ծավալը վերջին տարիներին աճել է 20 անգամ և ներկա դրությամբ կազմում է տարեկան 450 մլն քմ»։

Նա ընդգծել է, որ այսօր իրանցի արտադրողներն օգտվում են ճենապակու արտադրության նորագույն տեխնոլոգիաներից, ինչի շնորհիվ արտադրության որակը բարելավվել է, իսկ ծավալն ավելացել։

Քասային հավելել է, որ Չինաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ճենապակու արտադրության ոլորտում։

Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի անդամը հավելել է, որ սալիկների և կերամիկայի արտադրությամբ զբաղվող գործարանների թիվը 10-ից հասել է 140-ի։

Նրա խոսքով․ «Իրանում խեցեգործության և կերամիկայի արդյունաբերությունը 10 հազար  տարվա պատմություն ունի, և մենք ունենք  իսլամական մշակույթը ներկայացնող գեղեցիկ գործեր, որոնք հնարավոր չէ տեսնել աշխարհում ոչ մի տեղ»:

 

: