Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ տեղի ունեցավ Իմամ Ռեզայի սրբավայրի փոշեզերծման արարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i222910-Իսլամական_հեղափոխության_գերագույն_առաջնորդի_ներկայությամբ_տեղի_ունեցավ_Իմամ_Ռեզայի_սրբավայրի_փոշեզերծման_արարողությունը
Ռաբի-օլ-Ավալ ամսվա առաջին օրերի հետ միաժամանակ, շիաների 8-րդ առաջնորդ՝ Ալի իբն Մուսա ալ-Ռեզայի սրբավայր դամբարանի փոշեզերծման արարողությունը տեղի ունեցավ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2024 14:03 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ  տեղի ունեցավ Իմամ Ռեզայի սրբավայրի փոշեզերծման արարողությունը

Ռաբի-օլ-Ավալ ամսվա առաջին օրերի հետ միաժամանակ, շիաների 8-րդ առաջնորդ՝ Ալի իբն Մուսա ալ-Ռեզայի սրբավայր դամբարանի փոշեզերծման արարողությունը տեղի ունեցավ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝Ռաբի-օլ-Ավալ ամսվա առաջին օրերի հետ միաժամանակ տեղի ունեցած շիաների 8-րդ առաջնորդ՝  Ալի իբն Մուսա ալ-Ռեզայի սրբավայր դամբարանի փոշեզերծման արարողությանը ներկա են եղել՝  Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ՝ այաթոլլահ Խամենեին, մի խումբ հոգևորականներ ու կրոնագետներ,  Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանի խնամակալությունը և  սպասավորները։ 

Այս հոգևոր մթնոլորտում Իմամ Հասան Ասքարիի նահատակության օրվան նվիրված աղոթքի արարողություն տեղի ունեցավ։  Ահլ ալ-Բեյթի գովերգուները գովերգեցին Մոհամմադ մարգարեի ընտանիքի անդամներին։