Ցավակցություն՝ աշխարհի շիաների 11-րդ իմամի նահատակության տարելիցի կապակցությամբ
Սահաբ- Այսօր (հինգշաբթի) հիջրեթի 1446 թվականի Ռաբի-օլ-Ավալ ամսի 8-ին, 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Իմամ Հասան Ասքարիի նահատակության տարելիցն է:
Լուսնային հիջրեթի 260 թվականի Ռաբի-օլ-ավվալ ամսի 8-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սամարա քաղաքում նահատակվեց Շիաների 11-րդ առաջնորդ՝ Իմամ Հասան Ասքարին։
Իմամ Հասան Ասքարիի սիրելի հայրը՝ Իմամ Հադին էր, իսկ նրա մայրը բանիմաց, առաքինի և բարի կին էր:
Իմամ Հասան Ասքարին իր հոր նահատակությունից հետո ստանձնեց մուսուլմանների առաջնորդությունը ։
Իմամ Հասան Ասքարին, իր վեցամյա իմամության շրջանում, շատ ծանր պայմաններում, կարողացավ իր գիտական ցուցումներն ու քաղաքա-հասարակական հայեցակետերը փոխանցել մտավորականներին ու իր հետևորդներին:
Շիաների 11-րդ առաջնորդն առավելաբար նամակագրության միջոցով և հատուկ ներկայացուցիչների ներկայությամբ, պայքարում էր շեղված գաղափարների դեմ:
Ողջ Իրանի քաղաքացիները սգում են Իմամ Հասան Ասքարիի նահատակության տարելիցը:
Իրանի իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատախոհներին ցավակցություն է հայտնում շիաների 11-րդ իմամի նահատակության տարելիցի կապակցությամբ: