Ցավակցություն՝ աշխարհի շիաների 11-րդ իմամի նահատակության տարելիցի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i222912-Ցավակցություն_աշխարհի_շիաների_11_րդ_իմամի_նահատակության_տարելիցի_կապակցությամբ
Սահաբ- Այսօր (հինգշաբթի) հիջրեթի 1446 թվականի Ռաբի-օլ-Ավալ ամսի 8-ին, 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Իմամ Հասան Ասքարիի նահատակության տարելիցն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2024 14:28 Asia/Tehran
  • Ցավակցություն՝ աշխարհի շիաների 11-րդ իմամի նահատակության տարելիցի կապակցությամբ

Սահաբ- Այսօր (հինգշաբթի) հիջրեթի 1446 թվականի Ռաբի-օլ-Ավալ ամսի 8-ին, 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Իմամ Հասան Ասքարիի նահատակության տարելիցն է:

Լուսնային հիջրեթի 260 թվականի Ռաբի-օլ-ավվալ  ամսի  8-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սամարա քաղաքում նահատակվեց  Շիաների 11-րդ առաջնորդ՝ Իմամ Հասան Ասքարին։

Իմամ Հասան Ասքարիի  սիրելի հայրը՝ Իմամ Հադին էր, իսկ նրա մայրը բանիմաց, առաքինի և բարի կին էր:

Իմամ Հասան Ասքարին իր հոր նահատակությունից հետո ստանձնեց մուսուլմանների առաջնորդությունը ։

Իմամ Հասան Ասքարին, իր վեցամյա իմամության շրջանում, շատ ծանր պայմաններում, կարողացավ իր գիտական ցուցումներն ու քաղաքա-հասարակական հայեցակետերը փոխանցել մտավորականներին ու իր հետևորդներին:

Շիաների 11-րդ առաջնորդն առավելաբար նամակագրության միջոցով և հատուկ ներկայացուցիչների ներկայությամբ, պայքարում էր շեղված գաղափարների դեմ:

Ողջ Իրանի քաղաքացիները  սգում են Իմամ Հասան Ասքարիի նահատակության տարելիցը: 

Իրանի իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատախոհներին ցավակցություն է հայտնում շիաների 11-րդ իմամի նահատակության տարելիցի կապակցությամբ: