Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչը կարևորել է իսլամական աշխարհի միասնությունը
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչը կարևորել է թշնամու նկատմամբ իսլամական աշխարհի միասնությունը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թեհրանի այս շաբաթվա ուրաբթօրյա քարոզիչ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Քազեմ Սեդիղին, Միասնության շաբաթվան ընդառաջ հայտարարել է․ «Աշխարհում իսլամական ումմայի գոյությունը պահպանելու և հեղինակությունը մեծացնելու համար պետք է միմիավորվել, քանի որ իմպերիալիզմի զենքը ի սկզբանե եղել է մուսուլմանների միջև սեպ խրելը։ Եվ «ծեր աղվես» Բրիտանիան մշտապես վարել է պառակտման քաղաքականությունը»։
Սեդիղին հավելել է․ «Թշնամին դեմ է իսլամի հիմքերին և այրում է Ղուրանը, հարձակվում մզկիթների վրա, վատ է վարվում շիաների հետ, ոխ ունի սուննիների դեմ և ձգտում է ոչնչացնել մուսուլմանների բոլոր ենթակառուցվածքներն ու մշակութային կենտրոնները։ Թշնամին չի խնայում անգամ երեխաներին։ Այլ կերպ ասած՝ մեր ժամանակների փարավոնը կոռումպացված ԱՄՆ-ն է, իսկ նրա ներկայացուցիչը կեղծ ու ինքնություն չունեցող Սիոնիստական ռեժիմը, որը չի խղճում երեխաներին, կանանց ու տղամարդկանց»։
Նշելով, որ անհրաժեշտ է հզորանալ՝ թշնամու դեմ կանգնելու համար, Սեդիղին հավելել է․ «Այս իրավիճակում լավագույն լուծումը մուսուլմանների միասնությունն է»։
Անդրադառնալով ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի Իրաք կատարած այցին, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն ասել է․ «Իրաքը մեզ հետ շատ ընդհանրություններ ունի։ Բացի սահմանակից երկրներ լինելուց, Իրանն ու Իրաքը իմամ Հոսեյնի և Իմամ Ալիի օրոք միավորել են իրենց սրտերը»։