Իրանը էթնոսների, կրոնների ու դավանանքների միասնության վառ խորհրդանիշն է
Այսօր Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ատրպատական նահանգի կենտրոն՝ Ուրմիայում կայացել է էթնոսների, կրոնների և դավանանքների միասնության երրորդ միջազգային նիստը։
Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին այս նիստում ունեցած ելույթում ասել է, որ քիչ երկրներ կան, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետության նման միասնություն լինի տարբեր կրոնների ու դավանանքների հետևորդների և էթնոսների միջև, և այսօր Իսլամական Իրանը հանդիսանում է միասնության վառ խորհրդանիշն աշխարհում։
Ռահիմին հավելել է,- Իրանը տարբեր էթնոսների, կրոնների և դավանանքների առանձնահատուկ ու փառահեղ օվկիանոս է, որոնք դարեր շարունակ խաղաղ կերպով ապրում են իրար կողքի։
Իրանի արդարադատության նախարարն ասել է, որ Իրանի հարուստ մշակույթի գոյությունը հանգեցրել է էթնիկ խմբերի և տարբեր կրոնների ու դավանանքների հետևորդների միջև միասնության ստեղծմանը և շարունակմանը։
Նշելով,որ աճող գլոբալ պատերազմների պատճառով այսօր աշխարհը միասնության կարիք ունի, Ռահիմին հստակեցրել է՝ իսլամական միասնություն նշանակում է հաշվի առնելով ընդհանրությունները խաղաղ ապրել իրար կողքի, և դա չի նշանակում շիաների և սուննիների դավանանքի փոփոխում , այլ նշանակում է պահպանելով համոզմունքներն ու հավատալիքները ապրել իրար կողքի։