Իրանի ԶՈՒ-ն աշխարհի ամենահզոր հակաահաբեկչական կազմակերպությունն է
ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է, որ Իրանի ԶՈՒ-ն աշխարհի ամենահզոր հակաահաբեկչական կազմակերպությունն է։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ծովակալ Հաբիբոլլա Սայարին մեկնել է Չինաստան՝ մասնակցելու Պեկինի Սյանշանի «Գլոբալ խաղաղության և անվտանգություն» գագաթնաժողովին, որը պաշտպանում է հավասարության, ազատության, ներառականության և փորձի փոխանակման գաղափարը։
Հանդիպմանն ունեցած ելույթում, Սայարին ասել է․ «Այսօր ԻԻՀ զինված ուժերը փորձում են ցամաքում, օդում, ծովում, մակերևույթի տակ և տիեզերքում բարելավել աշխարհի բոլոր բարքի ցանկացողների անվտանգության որակը»։
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, նա ասել է.« Գազայի ճգնաժամը և ցեղասպանությունը Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային իրավունքի հիմքերի դեմ ուղղված գործողություններ են, որոնք շարունակվել են Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ և Թեհրանում նահատակ Իսմայիլ Հանիեի սպանությամբ։
Իսկ ռեժիմին ԱՄՆ-ի ոկղմցի ցուցաբերվողանսահմանափակ հետախուզական-ռազմական աջակցությունն ինչպես նաև տարածաշրջանի դեմ ուղղված ռեժիմի գործողություններն ու Իրանի դեմ ուղղված մեղադրանքները վկայում են այն մասին, որ միջազգային համակարգում տիրում է անարխիա ինչի հետևանքն անշուշտ լինելու է ԱՄՆի-ի ու Սիոնիստական ռեժիմի անկումը»:
Ծովակալ Սայարին նշել է, որ մի շարք գործոններ, այդ թվում՝ միջազգային համակարգի անարխիկ կառուցվածքը, արտաքին ուժերի միջամտությունները և Արևմտյան Ասիայի անվտանգային խնդիրները, պատճառ են դարձել, որ Իրանը ձեռք բերի պաշտպանունակության անհրաժեշտ մակարդակ՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Այսօր ԻԻՀ զինված ուժերն աշխարհի խոշորագույն և հզոր հակաահաբեկչական կազմակերպությունն են, և տարածաշրջանային մակարդակով լրջորեն կարձագանքեն ցանկացած կամայականության, անկարգապահության և միջազգային սկզբունքների խախտման»։
ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալն ասել է․ «Իրանը բոլորին կոչ է անում միավորվել խաղաղության, հավասարության և ազատության դրոշի ներքո և կանգնելով արյունարբու թշնամու դեմ, թույլ չտալ նրան հասնել իր նպատակներին, ինչպես նաև համաշխարհային խաղաղասերների, այդ թվում՝ Չինաստանի նախագահի առաջարկներով ու գլոբալ անվտանգության նախաձեռնության, գլոբալ զարգացման նախաձեռնության և համաշխարհային քաղաքակրթության նախաձեռնության միջոցով օգնել մարդկույանը հասնելու երջանկության բնակավայրին»: