Իրանի ԶՈՒ-ն աշխարհի ամենահզոր հակաահաբեկչական կազմակերպությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i223014-Իրանի_ԶՈՒ_ն_աշխարհի_ամենահզոր_հակաահաբեկչական_կազմակերպությունն_է
ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է, որ Իրանի ԶՈՒ-ն աշխարհի ամենահզոր հակաահաբեկչական կազմակերպությունն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2024 06:25 Asia/Tehran
  • Իրանի ԶՈՒ-ն  աշխարհի ամենահզոր հակաահաբեկչական կազմակերպությունն է

ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է, որ Իրանի ԶՈՒ-ն աշխարհի ամենահզոր հակաահաբեկչական կազմակերպությունն է։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ծովակալ Հաբիբոլլա Սայարին մեկնել է Չինաստան՝ մասնակցելու Պեկինի Սյանշանի «Գլոբալ խաղաղության և անվտանգություն»  գագաթնաժողովին, որը պաշտպանում է հավասարության, ազատության, ներառականության և փորձի փոխանակման գաղափարը։

Հանդիպմանն ունեցած ելույթում, Սայարին ասել է․ «Այսօր ԻԻՀ զինված ուժերը փորձում են ցամաքում,  օդում, ծովում, մակերևույթի տակ և տիեզերքում բարելավել աշխարհի բոլոր բարքի ցանկացողների անվտանգության որակը»։ 

Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, նա ասել է.« Գազայի ճգնաժամը և ցեղասպանությունը Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային իրավունքի հիմքերի դեմ ուղղված գործողություններ են, որոնք շարունակվել են Սիրիայում Իրանի   հյուպատոսության վրա հարձակմամբ և Թեհրանում նահատակ Իսմայիլ Հանիեի սպանությամբ։

Իսկ ռեժիմին ԱՄՆ-ի ոկղմցի ցուցաբերվողանսահմանափակ հետախուզական-ռազմական աջակցությունն ինչպես նաև տարածաշրջանի դեմ ուղղված ռեժիմի գործողություններն ու Իրանի դեմ ուղղված մեղադրանքները վկայում են այն մասին, որ միջազգային համակարգում տիրում է անարխիա ինչի հետևանքն անշուշտ լինելու է ԱՄՆի-ի ու Սիոնիստական ռեժիմի անկումը»:

Ծովակալ Սայարին նշել է, որ մի շարք գործոններ, այդ թվում՝ միջազգային համակարգի անարխիկ կառուցվածքը, արտաքին ուժերի միջամտությունները և Արևմտյան Ասիայի անվտանգային խնդիրները, պատճառ են դարձել, որ Իրանը ձեռք բերի պաշտպանունակության անհրաժեշտ մակարդակ՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։ 

Այսօր ԻԻՀ զինված ուժերն աշխարհի խոշորագույն և հզոր հակաահաբեկչական կազմակերպությունն են, և տարածաշրջանային մակարդակով  լրջորեն կարձագանքեն ցանկացած կամայականության, անկարգապահության և միջազգային սկզբունքների խախտման»։ 

ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալն ասել է․ «Իրանը բոլորին կոչ է անում միավորվել խաղաղության, հավասարության և ազատության դրոշի ներքո և  կանգնելով արյունարբու թշնամու դեմ, թույլ չտալ նրան հասնել իր նպատակներին, ինչպես նաև համաշխարհային խաղաղասերների, այդ թվում՝ Չինաստանի նախագահի  առաջարկներով ու գլոբալ անվտանգության նախաձեռնության, գլոբալ զարգացման նախաձեռնության և համաշխարհային քաղաքակրթության նախաձեռնության միջոցով օգնել մարդկույանը հասնելու երջանկության բնակավայրին»: