Իտալացիները մարտահրավեր են նետում Իրանում կանանց կարգավիճակի դեմ արևմտյան զանգվածային քարոզչությանը
Հռոմում կայացել է «Իրանի և Իտալիայի կանայք՝ կենտրոնացած մշակութային երկխոսության և համագործակցության վրա» համաժողովը՝ իտալացի պրոֆեսորների ու փորձագետների և իրանցի պրոֆեսորների ու ձեռներեցների ներկայությամբ։
Համաժողովը կազմակերպել է Իտալիայի անկախւթյան ասոցիացիայի աջակցությամբ։
Pars Today- ի փոխանցմամբ՝ ասոցիացիան հայտարարել է, որ համաժողովի անցկացման նպատակն է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք իրանցի կանայք իսկապես ճնշված են մշակույթի և կրոնի կողմից, ինչպես ասվում է արևմտյան լրատվամիջոցներում, թե՞ դա պարզապես մեդիա քարոզչություն է:
Համաժողովը սկսվել է իրանցի կանանց նվիրված՝ իտալացի բանաստեղծուհի Էլիրաբետա Պամելայի բանաստեղծություններով, որից հետո Իտալիայի անկախության ասոցիացիայի տնօրեն Ֆրանչեսկո Լաբոնիան ասել է․ «Ինքը՝ Իտալիան, տառապում է քաղաքական վատ պայմաններից և ամերիկանացումից, և այստեղ նույնպես կա կնոջն ինստրումենտալիզմի տեսանկյունից նայելու խնդիրը»։
Նա նաև խոսել է այս տարի Իրան կատարած իր այցի մասին, պատմելով տարատեսակ հագուստ կրող կանանց մասին իր օբյեկտիվ դիտարկումների և նրանց նկատմամբ ոստիկանների հարգալից պահվածքի մասին։
Իսլամագիտության պրոֆեսոր և Իտալիայում բնակվող իրանցի աշխարհաքաղաքական վերլուծաբան Հանիե Թյուրքյանն իր ելույթում անդրադառնալով իսլամում կնոջ դերին, ասել է․
«Իրանի հարցը շատ կարևոր է, քանի որ այդ երկրի մասին քննարկումն այստեղ տաբու է համարվում։ Ես ուզում եմ ներկայացնել Իրանի այլ պատկեր: Հասարակության մեջ կնոջ դերը պետք է լինի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից։ Չի կարելի ասել, որ ավանդականն է ավելի լավը կամ՝ ժամանակակիցը։ Բայց կրոնից ներշնչված մոդելն ավելի ամբողջական ու իդեալական է հասարակության մեջ»։
Նշելով, որ իրանական հասարակության մեջ կնոջ դերը որոշակի է և որոշիչ, Թյուրքյանը հավելել է.
«Իրանում Փահլավիի վարչակարգի անկումից հետո այս դերն ավելի ընդգծված դարձավ, և իսլամական հեղափոխությունը խրախուսեց կանանց մասնակցել հասարակական կյանքին և ստանձնել իրենց դերերը»:
Նա հավելել է․ «Վիճակագրական տվյալների համաձայն՝ հեղափոխությունցի հետո համալսարաններում,
աշխատաշուկայում, սպորտում և այլ ոլորտներում իրանցի կանանց դերը մեծացել է։ Երկարել է նաև նրանց կյանքի միջին տևողությունը»։
Սիցիլիայի համալսարանի տնտեսական և իրավական գիտությունների ֆակուլտետի Եվրոպական միության իրավունքի պրոֆեսոր Անա Վալվոն իր ելույթում նշել է․ «Արևմտյան հասարակությունը ներկայացնում է կանանց ազատության և առաջընթացի մոդել, բայց իրականում դա ազատության դիմակ է։ Կանանց ապրանքայնացումը իրականություն է տարբեր ոլորտներում, իսկ սեռական ազատությունը ազատություն չի համարվում»։
Իտալիայի անկախության ասոցիացիայի անդամ տիկին Վիլմա Ջինոլան խոսել է «ազատության երկիմաստ հայեցակարգի» մասին և հայտարարել, որ ազատությունն առանց սահմանափակումների առաջին տեղում է Արևմուտքում։ Նա հավելել է, որ ազատության մեջ մրցակցությունը հաջորդ քայլն է, որը հետագայում վերածվում է տնտեսական ազատության։ Տնտեսական ազատությունը սպառողականության մեջ նույնպես վերածվում է մրցակցության։
Նեգին Թեջարաթ Ֆերդուս Իրան» ընկերության գործադիր տնօրեն Մարջան Հուշիարը,
որ համաժողովին մասնակցել է տեսակապի միջոցով, ասել է․ «Իրանում կանայք զգալի առաջընթաց են գրանցել գիտության ոլորտում և ձեռք բերել ավելի շատ գիտելիքներ ու հմտություններ»։
Նա նշել է․ «Վերջին 50 տարում ամբողջ աշխարհում աճել է բակալավրի կոչում ստացած, ղեկավար պաշտոն զբաղեցնող, գիտական աստիճան ունեցող կանանց թիվը։ Բայց Իրանում, ի հեճուկս մամուլում ներկայացվածի, կանայք ոչ միայն տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունեն, այլև վայելում են իրենց ամուսինների, հայրերի և եղբայրների աջակցությունը»։