Իրան. Իրանական հրթիռների մասին Sky News-ի լուրը հորինվածք է
https://parstoday.ir/hy/news/iran-i223022-Իրան._Իրանական_հրթիռների_մասին_sky_news_ի_լուրը_հորինվածք_է
Լոնդոնում ԻԻՀ դեսպանատունը հերքել է Sky News հեռուստաալիքով տարածված այն լուրը, թե Իրանը հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին։ Նա նշել է, որ այս լուրի տարածումը պրոֆեսիոնալ լրատվամիջոցի քայլ չէ և հորինվածք է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2024 11:19 Asia/Tehran
  • Իրան. Իրանական հրթիռների մասին Sky News-ի լուրը հորինվածք է

Լոնդոնում ԻԻՀ դեսպանատունը հերքել է Sky News հեռուստաալիքով տարածված այն լուրը, թե Իրանը հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին։ Նա նշել է, որ այս լուրի տարածումը պրոֆեսիոնալ լրատվամիջոցի քայլ չէ և հորինվածք է։

 Ավելի վաղ, Sky News-ը հաղորդել է, որ ըստ արբանյակային պատկերներում երևում է  Ռուսաստանի դրոշով բեռնատար նավ, որը հավանաբար բալիստիկ հրթիռներ է տեղափոխում Իրանից։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ Լոնդոնում Իրանի դեսպանատունը հայտարարել է. «Հրթիռի նկար չկա, հրթիռի բեռնման կամ բեռնաթափման ապացույց չկա, և նույնիսկ հրթիռի նպատակակետը չկա: Միայն նավահանգստում գտնվող նավի լուսանկարին հղում անելով, պնդում են, թե Իրանը Ռուսաստան հրթիռներ է ուղարկել»։

Իրանի և Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հերքել են ուկրաինական պատերազմում երկու երկրների միջ ռազմական համագործակցության մասին բոլոր պնդումները։

Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին նույնպես ավելի վաղ  X-ում արած գարռման մեջ նշել էր․ «Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան, վերջ»։