Իրան. Իրանական հրթիռների մասին Sky News-ի լուրը հորինվածք է
Լոնդոնում ԻԻՀ դեսպանատունը հերքել է Sky News հեռուստաալիքով տարածված այն լուրը, թե Իրանը հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին։ Նա նշել է, որ այս լուրի տարածումը պրոֆեսիոնալ լրատվամիջոցի քայլ չէ և հորինվածք է։
Ավելի վաղ, Sky News-ը հաղորդել է, որ ըստ արբանյակային պատկերներում երևում է Ռուսաստանի դրոշով բեռնատար նավ, որը հավանաբար բալիստիկ հրթիռներ է տեղափոխում Իրանից։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Լոնդոնում Իրանի դեսպանատունը հայտարարել է. «Հրթիռի նկար չկա, հրթիռի բեռնման կամ բեռնաթափման ապացույց չկա, և նույնիսկ հրթիռի նպատակակետը չկա: Միայն նավահանգստում գտնվող նավի լուսանկարին հղում անելով, պնդում են, թե Իրանը Ռուսաստան հրթիռներ է ուղարկել»։
Իրանի և Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հերքել են ուկրաինական պատերազմում երկու երկրների միջ ռազմական համագործակցության մասին բոլոր պնդումները։
Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին նույնպես ավելի վաղ X-ում արած գարռման մեջ նշել էր․ «Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան, վերջ»։