Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. ԵՄ ներկայացուցչի հակաիրանական հայտարարությունը հիմնովին կեղծ է
https://parstoday.ir/hy/news/iran-i223028-Իրանի_արտաքին_գործերի_նախարարության_խոսնակ._ԵՄ_ներկայացուցչի_հակաիրանական_հայտարարությունը_հիմնովին_կեղծ_է
Դատապարտելով Եվրամիության գերագույն ներկայացուցչի հայտարարությունը ուկրաինական հակամարտությունում Իրանի ներգրավվածության մասին՝ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է. - Եվրամիությունը պետք է խուսափի կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2024 12:06 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. ԵՄ ներկայացուցչի հակաիրանական հայտարարությունը հիմնովին կեղծ է

Դատապարտելով Եվրամիության գերագույն ներկայացուցչի հայտարարությունը ուկրաինական հակամարտությունում Իրանի ներգրավվածության մասին՝ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է. - Եվրամիությունը պետք է խուսափի կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։

Չնայած ուկրաինական պատերազմի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման հայտարարմանը և հակամարտության խաղաղ լուծումների շեշտադրմանը, Եվրամիության խորհուրդը սեպտեմբերի 13-ին հակաիրանական հաղորդագրություն հրապարակեց՝ հենվելով չապացուցված պնդումների վրա և հայտարարեց Իրանի կողմից արտադրված բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստան ուղղակի սպառնալիք է Եվրոպայի անվտանգությանը և ներկայացնում է իրանական անօդաչու թռչող սարքերի և զինամթերքի մատակարարման զգալի էսկալացիա, որը Ռուսաստանը օգտագործել է Ուկրաինայի դեմ պատերազմում։

Ըստ Parstoday-ի՝ զգուշացնելով որոշ կողմերին, որոնք ցանկանում են շարունակել ապակառուցողական դիրքորոշումներն ու հայտարարությունները, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է. -Ես կրկին հստակ կհիշեցնեմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը։ Ցանկացած պնդում, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է վաճառում Ռուսաստանին, սուտ է։

Պատժամիջոցներ կիրառելու արևմուտքցիների ապակառուցողական մոտեցման վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է.- Ցավոք, որոշ արևմտյան երկրներ կախվածություն ունեն պատժամիջոցներից. Ճանապարհ, որը ոչ միայն չի օգնում խնդիրների կարգավորմանը, այլեւ ինքնին խնդրի մի մասն է եւ Իրանը կարձագանքի դրան։